Saturday, 04 05 2024
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում

Ո՞վ պետք է ներողություն խնդրի

Սերժ Սարգսյանը երեկ հերթական տոնական ընդունելությունն է կազմակերպել, այս անգամ Ազգային ժողովում, անկախության տոնի առիթով հավաքելով Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նստաշրջանների պատգամավորներին: Նրանց թվում կարող էին լինել նաև ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի առաջին նախագահն է եղել: Բայց, ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը մերժել է անկախության տոնակատարություններին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավերը:

Սարգսյանն ԱԺ-ում կազմակերպված հանդիպմանը անդրադարձել է դատարկ աթոռներին և ասել, թե առնվազն պետք է ներողություն հայցել, որ դահլիճում կան դատարկ աթոռներ: Սակայն այստեղ միանշանակ չէ, թե հատկապես ո՞վ և ինչի՞ համար պետք է ներողություն խնդրի: Այսինքն` պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր չե՞ն եկել, թե՞ նրանք, ովքեր Հայաստանում իրավիճակը հասցրել են այնպիսի կետի, որ դահլիճներում և ընդհանրապես անկախության ու այլ պետական տոնակատարություններում առաջացել են, այսպես ասած, «դատարկ աթոռներ»:

Սա, ըստ էության, էական խնդիր է, որովհետև այստեղ խոսքը կոնկրետ պատասխանատվության մասին է, որ տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ ստանձնել են պետության և ժողովրդի առաջ, ու որի իրացման որակից ու արդյունքից կախված էլ ձևավորվել է Հայաստանի ներկա մթնոլորտը, հասունացել, հասել իր լարվածության գագաթնակետին: Այսինքն` հուսանք, որ հասել է գագաթնակետին, ոչ թե գագաթնակետը դեռ առջևում է:

Ո՞վ է պատասխանատու, ո՞վ պետք է ներողություն խնդրի «դատարկ աթոռների» մթնոլորտի համար: Որպես Հայաստանի գործող նախագահ` Սերժ Սարգսյանը պետք է թերևս իր վրա վերցնի այդ պատասխանատվության հարցը կոնկրետացնելու և երկրում քաղաքական պատասխանատվության հարցի շուրջ հրատապ բանավեճ կամ քննարկում ծավալելու համար, քանի որ գործ ունենք արդիական թեմայի հետ, հատկապես նախընտրական փուլի շեմին: Ինքն էլ լինելով մարդ, ով անկախության առաջին իսկ տարիներից նշանակալի գործառույթներ է ստանձնել պետության կյանքում, այսինքն` ստանձնել պատասխանատվություն, Սերժ Սարգսյանը թերևս պետք է համարձակություն վերցնի բացել քաղաքական պատասխանատվության, առնվազն քաղաքական պատասխանատվության խնդիրը Հայաստանում մինչ այժմ ձևավորված մթնոլորտի և միջավայրի համար, որ պարզ լինի, թե կոնկրետ ո՞վ և ինչի՞ համար պետք է ներողություն խնդրի հասարակությունից ու պետությունից, ո՞վ և ինչի՞ համար «դատարկեց» աթոռները և ամեն գնով կառչելով սեփական աթոռից` ձևավորեց «դատարկ աթոռների» ավանդույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում