Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում

Իսրայելի դեմ Իրանի օդային հարձակման հաջորդ օրը թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Հորդանանի օդուժի գործողությունները համակարգելուն մեծապես նպաստել է Քյուրեջիքի ռադիոլոկացիոն կայանը, որ գտնվում է Միացյալ Նահանգների անմիջական հրամանատարության տակ: Որոշ հրապարակումներում տեսակետ էր իշխում, որ Էրդողանը «դավաճանել է խոստմանը, փաստացի նպաստել, որ Իսրայելը հնարավորինս նվազ կորուստներ ունենա»:

Ըստ երեւույթին, իրավիճակն Էրդողանի համար իրոք նուրբ էր: Նա հարկադրված եղավ հայտարարել, որ Քյուրեջիքի ռադիոլոկացիան կայանը «ծառայում է բացառապես Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանըմ»: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ «լեզուն ոսկոր չունի»: Նույնիսկ իրազեկված լրագրողները գիտեն, որ այդ ռադիոլոկացիոն կայանը կառուցվել եւ գործում է, որպեսզի Իսրայելին ապահովագրի հենց Իրանից սպասվող կամ ենթադրվող հարվածներից:

Ճիշտ է, Էրդողանը երբեմն իրեն թույլլ է տալիս ազգայնական ուժերի միջոցով ԱՄՆ-ին «սպառնալ»՝ որ «կփակի Քյուրեջիքի ռադիոլոկացիոն կայանը»- բայց միջազգային դերակատարները վաղուց դրան ուշադրություն չեն դարձնում: Արտառոցը, թերեւս, այն է, որ Բաքվի «Թուրան» գործակալության մեկնաբանը բաց տեքստով գրել է, որ Քյուրեջիքի ռադիոլոկացիոն կայանը «համակարգել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Հորդանի ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի գործողությունները»:

Բաքուն ինչու՞ է Բաքուն բացահայտում Էրդողանի սպախոսությունը: «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով հարաբերություններ ունեցող Բաքուն եւ Անկարան նման չափազանց նուրբ հարցում չպետք է տարընթերցումներ ունենան: Բայց փաստն աչքի առաջ է եւ վկայում է թուրք-իրանական ոչ բարեկամական, նույնիսկ ոչ գործընկերային հարաբերությունները: Եթե, իհարկե, բացառենք վակրածը, որ ամեն ինչ «բեմադրություն էր»-ինչին, սակայն, կարելի էր հավատալ, եթե նախօրեին չհրապարակվեր Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի հարցազրույցը, որտեղ նա թերեւս առաջին անգամ բաց հայտարարել է, որ Իրանը «կանխել է Թուրքիայի համար ձեռնտու միջանցքի ուժային բացումը»:

Բավական ուշագրավ է նաեւ, որ Քյուրեջիքի «գաղտնիքը բացահայտվում է» ԼՂ-ից ռուսական զորախմբի հեռանալու մասին տեղեկությունը Մոսկվայի եւ բաքվի կողմից հաստատվելու հաջորդ օրը, երբ նույնիսկ «Կոմերսանտն» է կասկածում, թե կդադարի նաեւ Աղդամում ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնի» գործունեությունը: Մոսկվան «մերկացնու՞մ է» Իրանի թիկունքը: Կա՞ հեռանկար, որ Ռուսաստանն Ուկրաինայում «ցանկացածը կստանա»:

Թուրքիան համոզվել է, որ Ռուսաստանի հետ «սեպարատ համաձայնությամբ» չի՞ կարող հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կապել: Արեւմուտքը Թուրքիային նման երաշխիք տալի՞ս է: Ինչու՞ Իրանն Իսրայելին հարվածեց Էրդողանի Վաշինգտոն այցի մասին տեղեկությունից գրեթե անմիջապես հետո; Եւ ինչու՞ Մոսկվան էլ իր հերթին որոշեց, որ հեռանում է ԼՂ-ից: Քաղաքական հայտնի մեկնաբան Միրկադիրովը, որ վտարանդի է, սոցիալական մեդիայում գրառում է կատարել. «Լավ է, որ ռուսներն Ադրբեջանից հեռանում են, բայց ռուսները երբեք հենց այնպես չեն հեռանում»: Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում