Sunday, 19 07 2026
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող

Թուրք ցանցահենները վիրավորել են Հայաստանին, Իսրայելին, Հունաստանին ու PKK-ին

Իսրայելական MIG News-ի փոխանցմամբ՝ հանգստյան օրերին թուրք ցանցահենները հարձակում են գործել իսրայելական տասնյակ կայքերի վրա, սակայն պարզվել է, որ հարձակման ենթարկված իսրայելական կայքերը եղել են պաղեստինյան։ Խառնաշփոթությունն առաջացել է նրանից, որ թեև պաղեստինյան կայքերն օգտագործում են ps վերին մակարդակի դոմենը, սակայն հոսթինգի համար օգտվում են իսրայելական վեբ-սերվերներից։

Արդյունքում, թուրք ցանցահենների հարձակումներից տուժել են 70 պաղեստինյան կայքեր։ Թուրք ցանցահենները շատ ուշ են հասկացել իրենց սխալը. երբ կոտրել են այդ կայքերը և խաթարել դրանց աշխատանքը, նոր հասկացել են, որ դրանք պաղեստինյան կայքեր են։

Թուրք ցանցահեններն իրենց կոտրած կայքերի գլխավոր էջերում պատկերել են արյան մեջ թաթախված իսրայելցի զինվորի, ով փորձում է լվացվել ամերիկյան ծորակով։ Ցանցահենները նկարի տակ գրել են՝ «Որովհետև «Մավի Մարմարա»-ի միջադեպի վերաբերյալ հաշվետվության ժամանակ դուք քվեարկել եք Իսրայելի օգտին», «Մենք շրջափակել ենք այս կայքը», «Դու դեռ ներողություն կխնդրես Նեթանյահու», «Իսրայելը դեռ ներողություն կխնդրի»։

Բացի այդ, նրանք վիրավորական արտահայտություններ են հասցեագրել Իսրայելին, Հայաստանին, Հունաստանին և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ 1923 Turk-Grup հորջորջված թուրք ցանցահենների խումբը հարձակումներ է կազմակերպել Իսրայելի և եվրոպական երկրների 14,000 կայքերի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում