Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ՆԱՏՕ-ն վերջնագի՞ր է տանում Բաքու. Հայաստանը պետք է «հակաթույն» ստեղծի

Այսօր Բաքուն ընդունում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին: Նա կայցելի նաեւ Թբիլիսի եւ Երեւան, բայց հարավկովկասյան «բանակցությունների մեխն այնուամենայնիվ, կարծես, կխփվի կամ քարի կզարնվի Բաքվում»: Ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանը չափազանց լուրջ աջակցություն է ստացել Միացյալ Նահանգներից: Պետք է ենթադրել, որ իսրայելա-ադրբեջանական ռազմա-տեխնոլոգիական համագործակցությունը գոնե քաղաքական բաղադրիչի առումով նույնպես Վաշինգտոնի «նվերն է» Բաքվին:

Միացյալ Նահանգներն Ադրբեջանին աջակցություն են ցուցաբերել հատկապես ռազմածովային ուժերի արդիականացման եւ տեխնիկական-տեխնոլոգիական զինման առումով: Ռուս-իրանական ռազմա-տեխնիական համագործակցության ծավալումից հետո, երեւում է, Միացյալ Նահանգները Բաքվից հետախուզական տեղեկություններ ստանալու ակնկալիքներ է ունեցել: Արեւմտյան մամուլում մի շարք հրապարակումներ եղան, որ արբանյակային հետախուզությամբ հնարավոր չէ պարզել, թե ինչ բեռնափոխադրումներ են իրականացվում Ռուսաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ, քանի որ նավագնացությունն իրականացվում է բացառապես վիզուալ երթի սկզբունքով: Այսինքն՝ ինչպես «միջնադարում»՝ առանց կապի արդիական միջոցների:

Երեւում է, Ադրբեջանը չի կատարել Ռուսաստան-Իրան նավագնացությունը լրտեսելու Վաշինգտոնի կամ ՆԱՏՕ-ի «խնդրանքը»: Իշխանական լրատվամիջոցն ակնարկում է, որ ՆԱՏՕ-ի համար «ցանկալի կլիներ սկանավորել Իրանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ նավագնացությունը»: Ըստ երեւույթին, Բաքուն ժամանակին նման սարքավորումներ ստացել է, բայց չի օգտագործում: Ռուսաստանը քառասունչորսօյա պատերազմից հետո Կասպից նավատորմիղի ռազմահենակայանն Աստրախանից տեղափոխել է հարավ: Հաշվարկն, ինչպես հասկացվում է այսօր, խորքային է, բայց ո՞րն է երաշխիքը, որ ուկրաինական ԱԹՍ-երը կամ բալիստիկ հրթիռները չեն հասնի նաեւ Դաղստան:

Ստոլտենբերգը նման ուղերձնե՞ր է տանում Բաքու: Հատկանշական է, որ նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ: Համենայն դեպս, ծրագրում նման հանդիպումներ նախատեսված են, բայց դրանք կարող են չեղարկվել, եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններն ընթանան «խուլի եւ համրի երկխոսության» ռեժիմում: Իսկ դրա հավանականությունը  մեծ է. Ռուսաստանի վարչապետ Միշուստինը Բաքու էր գործուղվել որպես նախագահ Պուտինի հատուկ բանագնաց, իսկ Ստոլտենբերգից հետո Իլհամ Ալիեւը Հոդափերինի կամրջի շրջանում կհանդիպի Իրանի նախագահ Ռաիսիին:

ՆԱՏՕ-ի գնահատմամբ Հարավային Կովկաս ռազմա-քաղաքական տարածաշրջան չկա, Արեւմուտքն օգտագործում է Սեւծովյան-Կասպյան ավազան բնորոշումը: Եւ եթե «ավազանի» մի «թասը»՝ Սեւ ծովն Արեւելյան Եվրոպայից մինչեւ Նովոռոսիյսկ եւ Աբխազիա ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության եւ շատ հավանական բախման թատերաբեմ է, ապա մյուսը՝ Կասպից ծովն ինչպե՞ս կարող է զերծ մնալ դրանից: Այս դիտարկմամբ շատ էական է հասկանալ ոչ միայն թե ի՞նչ է ծրագրում Ադրբեջանը, այլ՝ ի՞նչ է ծրագրվում Ադրբեջանի վերաբերյալ:

Երեւանում ոչ միայն իշխանության, այլեւ քաղաքական ողջ էլիտայի գերխնդիրն է Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանում Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայության սլաքները հնարավորինս հեռացնել Հայաստանից: Աշխարհաքաղաքական իմաստով այդ մրցակցությունը Հայաստանի դեմ չէ, Ադրբեջանի համար է: Ինչպե՞ս անել, որ Ադրբեջանի համար դիմակայությունը չշրջվի Հայաստանի դեմ: Ալիեւը դրան հասնելու համար ամեն ինչ անելու է: Նույնիսկ գնալու է բուտաֆորային «ժողովրդավարական բարեփոխումների»: Երեկ արդեն պանթուրքիստական «Միացյալ Ադրբեջանի ժողովրդականը ճակատը» հրավիրել է արտահերթ համագումար եւ վերանվանվել «Արդարության, իրավունքի եւ ժողովրդավարության» կուսակցության: Ո՞րն է Հայաստանի «հակաթույնը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում