Saturday, 11 05 2024
Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք հրավիրված էին «Ժիզել» ներկայացմանը
Ալմաթին ավարտվեց. Տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ոչ
16:45
Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ

Ռուզվելտի Հիտլերը Բայդենի Պուտի՞նն է

Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը Ուղերձով դիմել է ԱՄՆ ժողովրդին՝ հիշեցնելով, որ 1941թ. հունվարին նախագահ Ռուզվելտը նույն սրահից դիմել է Կոնգրեսին եւ ամերիկացիներին եւ ասել, որ դիմում է նրանց Նահանգների պատմության մեջ աննախադեպ պահի: Բայդենը հիշեցրել է, որ այն ժամանակ Հիտելերի զորքերն առաջ էին շարժվում, Եվրոպայում մոլեգնում էր պատերազմը, եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը հարվածի տակ էր:

Պատմական այս էքսկուրսից ԱՄՆ նախագահն անմիջապես անցել է ներկա իրողություններին: «Եթե որեւէ մեկը կարծում է, թե Պուտինը կբավարարվի Ուկրաինայով, ապա վստահեցնում եմ, որ դա այդպես չէ»- ասել է Բայդենը: Նա հստակ ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահին. «Մենք չենք հեռանա, մենք չենք խոնարհվի, ես չեմ խոնարհվի»-եւ Կոնգերսին կոչ է արել համաձայնեցնել եւ  ստորագրման ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության մասին երկկուսակցական օրենքը:

ԱՄՆ նախագահի Ուղերձն ունի, անկասկած, նաեւ ներքաղաքական, նախընտրական հասցեագրում: Նա հիշեցրել է, թե ինչպես է հանրապետական նախագահ Ռեյգանը ԽՍՀՄ առաջնորդ Գորբաչովին պարտադրել, որ քանդի Բեռլինի պատը՝ ի հակակշիռ իր նախորդի, հանրապետական Թրամփի, ով, Բայդենի ձեւակերպմամբ, Պուտինին ասում է. «Արեք, ինչ ուզում եք»:  Բայդենի Ուղերձը փաստացի ՌԴ նապխագահի փետրվարի 29-ի Ուղերձի հայելային պատասխանն է:

Ընդ որում, աչքի է զարնում նրա այն հավաստիացումը, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում զինվորներ չունի եւ ինքը խոստանում է «այդ ստատուս-քվոն պահպանել»: Բայդենը որոշակիորեն ապահովագրել է Ուկրաինային՝ հավաստիացնելով, որ Կիեւը սպառազինություններից բացի «այլ բան չի խնդրում» եւ կարող է պաշտպանել իրեն, եթե բավարար աջակցություն ունենա: Արդյոք դա ակնարկ չէ՞, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները դեռեւս կարող են «կարմիր գծեր» չհատել:

Ռուսաստանյան մամուլն առայժմ կոշտ հակադարձումներով է անդրադարձել Բայդենի «դարակազմիկ» ելույթին: Regnim-ի մեկնաբանը, մասնավորապես, հիմք է ընդունել Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին ՌԴ արտգործանախարար Լավրովի ելույթի թեզերը եւ որոշակիորեն ուրվագծել Ռուսաստանի դաշնակիցների շրջանակը՝ Չինաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, հետխորհրդային երկրներ, որ աջակցում են պատժամիջոցները շրջանցելու հարցում: Ուշագրավ է, որ դաշնակից երկրների շարքում Թուրքիան եւ Հնդկաստանը հիշատակված չեն:

Որքանո՞վ է կայուն Ռուսաստանի եւ Չինաստանի դաշնակցությունը՝ որոշակիորեն դժվար է ասել, ինչպես նաեւ արտառոց է Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հիշատակումը, երբ Ուկրաինան ունի հավաքական Արեւմուտքի քաղաքական անվերապահ աջակցությունը, իսկ պաշտոնական Պեկինն, օրինակ, հակամարտության կարգավորման այնպիսի սկզբունքներ է առաջարկել, որ տրամագծորեն հակադրվում են «Ուկրաինան Ռուսաստան է եւ վերջ» կրեմլյան նարատիվին:

Բայդենին կահաջողվի՞ Կոնգրեսում հասնել երկկուսակցական համաձայնության՝ կախված է, հավանաբար, նրանից, թե որքանով է իրականությանը մոտ Հիտլերի եւ Պուտինի միջեւ պատմա-քաղաքական զուգահեռի նրա դիտարկումը կամ, ավելի ճիշտ՝ որքանո՞վ այդ համեմատությունը կընդունվի Հանրապետական կուսակցության վերնախավի կողմից:

Regnum-ի մեկնաբանը բաց տեքստով գրում է, որ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանը սկզբունքորեն կվերանայի դաշնակից, չեզոք եւ ոչ բարեկամ երկրների հետ հարաբերությունները: Հրապարակման հայազգի հեղինակը չի զլացել Հայաստանին դասել Ռուսաստանի հանդեպ «ոչ բարեկամական տրամադրված» երկրների շարքին: Պատմական պահն, ըստ այդմ, չափազանց մարտահրավերային է նաեւ Հայաստանի համար: Բայդենը կարող է իրեն թույլ տալ եւ Հիտլեր-Պուտին զուգահեռ դիտարկել: Իսկ եթե վաղը Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պայմանավորվե՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում