Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Պուտինը «վերջնականապես սպանեց» Լեռնային Ղարաբաղը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 7-ին երկու կարգադրություն է ստորագրել «ազատագրված տարածքներում» իր ներկայացուցիչներ նշանակելու մասին: Ըստ այդմ, մեկ ներկայացուցիչ նշանակվել է Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտի եւ Ասկերանի, երկրորդը՝ Մարտունիի, Աղդամի եւ Ֆիզուլիի շրջաններում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անցած աշնանից իր զորախմբի տեղակայկան քարտեզում օգտագործում է «Ադրբեջանական Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան» ձեւակերպումը, թեեւ երկրի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի 2020թ. նոյեմբերի 10-ի հրամանագրով, որ սահմանված ընթացակարգով հավանության է արժանացել Դաշնային ժողովի Վերին պալատի նույն օրը կայացած նիստում՝ «խաղաղապահ զորախումբ տեղաբաշխվում է Լեռնային Ղարաբաղում»: Պուտինը բեկանե՞լ է իր հրամանագիրը կամ վերափոխե՞լ անվանումը, այդ մասին պաշտոնական տեղեկատվության չկա:

Փաստացի Իլհամ Ալիեւը նախկին ԼՂԻՄ տարածքը բաժանել է երեք գոտու. մեկը Շուշին է, որտեղ նա ունի հատուկ ներկայացուցիչ, երկուսը ձեւավորում է նոր կարգադրությամբ՝ Ստեփանակերտ, Մարտակերտի եւ Ասկերանի, երրրորդը՝ Աղդամի, Մարտունիի եւ Ֆիզուլիի շրջաններ: Ընդ որում, Մարտունին ներառնում է նաեւ Հադրութի շրջանը: Ալիեւի կարգադրությունը հաջորդում է ՌԴ վարչապետ Միշուստինի հետ նրա երեքժամյա բանակցություններին: Ըստ Բաքվի մամուլի, կողմերը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային հաղորդակցության հարցում «սկզբունքային համաձայնության են եկել»:

Ենթադրելի էր, որ այդ չափազանց բարդ որոշումն ընդունելու դիմաց Ալիեւը Մոսկվայից «ինչ-որ բան» պիտի ստանար: Ըստ երեւույթին, դա Պուտինի համաձայնությունն է, որ Ալիեւը ցուցադրաբար անցնի Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբ տեղաբաշխելու մասին իր հրամանագրի «վրայից»՝ ինչպես, երեւի, նաեւ պետերբուրգյան փողոցում են հաշիվներ պարզելիս ասում: Այլապես Իլհամ Ալիեւն ինչու՞ նման կարգադրություն չի ստորագրել նախագահի պաշտոնը հինգերորդ անգամ ստանձնելու հաջորդ օրը, երբ վարչապետ էր նշանակում եւ «նոր» կառավարություն ձեւավորում:

Կարելի է, իհարկե, վարկածել, որ  նա խարդախամիտ քայլ է կատարել՝ բորբոքելու ռուս-հայկական առանց այդ էլ բարդ հարաբերությունները: Բայց ուշադիր հայացքը պետք է նկատած լինի, որ սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմից հետո Ալիեւը դեռեւս Մարտունի ոտք չի դրել: Մեկ անգամ եղել է Կարմիր շուկա ավանում, բայց Մարտունի եւ Ճարտար քաղաքներում Ադրբեջանի դրոշ բարձրացնելու «հանդիսավոր արարողություն» չի կազմակերպել:

Տեղեկատվական որոշակի արտահոսքերից տպավորություն կա, որ սեպտեմբերի 19-ին պետք է օկուպացվեր եւ բռնատեղահանության ենթարկվեր միայն Մարտակերտի շրջանը: Ի՞նչ հանգամանքներում է Ալիեւը խախտել նախնական պայմանավորվածությունը՝ միայն ենթադրելի է: Արձանագրենք, որ ռուսական զորախմբի հինգ ներկայացուցիչներ դիմահար կրակով սպանվել են հենց Մարտակերտի շրջանում: Ընդ որում՝ սպանվել են սպաներ: Հավանական է՝ նրանք ադրբեջանական զորախմբի հետ «սահման ճշտելու» խնդիր են ունեցել: Ալիեւը հասկացրել է, որ «կանգ չի առնի»:

Պետք է սպասել, որ մոտական օրերին Ալիեւը կհայտնվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարավում՝ Մարտունի եւ Ճարտար քաղաքներում: Մոսկվան արտոնել է: Ըստ էության, Ռուսաստանի նախագահը «վերջնականապես սպանում է» Լեռնային Ղարաբաղը: Բաքուն արեւմտյան դերակատարներից պահանջում է քաղաքական եւ իրավական խոսույթից բացառել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը: Ալիեւը նաեւ Հայաստանից ակնկալում է միջազգային դատական ատյաններ ներկայացրած հայցերից հրաժարում: Հաագայի դատարանի անցյալ տարվա նախնական վճռով Լեռնային Ղարաբաղը եւ Լաչինի միջանցքը ճանաչված են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում