Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Հայաստան-ԵՄ հարաբերության ուժեղ հիմքը

Ցանկանում ենք ավելի խորացնել հարաբերությունը Եվրամիության հետ, Երեւանում Կիպրոսի արտգործնախարարի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը: Նրա խոսքը նշանակու՞մ է, որ Երեւանը քննարկում է Եվրամիությանն անդամության թեկնածուի կարգավիճակի համար դիմում ներկայացնելու մտադրություն կամ որոշում, դժվար է ասել: Այդ մասին պտտվում են խոսակցություններ, ԱԺ նախագահը հայտարարում է, որ բացառված չէ, սակայն առավել հոդաբաշխ բացատրություն պաշտոնական Երեւանը դեռ չի տալիս: Չի բացառվում, որ Երեւանը բարձրաձայնել է այդ մասին՝ ԱԺ նախագահի մակարդակով, եւ սպասում է Եվրամիության արձագանքին, հասկանալու համար՝ տա՞լ ընթացք, թե՞ դադարեցնել այդ մասին խոսակցությունը:

Մեր ռեգիոնում ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ Վրաստանը՝ նախորդ տարեվերջին: Ընդ որում, Վրաստանին այդ կարգավիճակի տրամադրումը պայմանավորված էր թերեւս նրանով, որ հակառակ պարագայում Եվրամիությունը պարզապես կարող էր էապես կորցնել իր դիրքերն այդ երկրում, հաշվի առնելով ընդհանուր կովկասյան ռեգիոնի ճակատագրի հեռանկարները: Միեւնույն ժամանակ, Եվրամիության պաշտոնյաները, նաեւ Ֆրանսիայի նախագահը հայտարարեցին, որ անդամության մասին չի կարող խոսք լինել ավելի շուտ, քան 2030 թվականը: Այստեղ թերեւս հարցն այն չէ, որ պետք է անցնել ընթացակարգ: Մակրոնի հայտարարությունը թերեւս այն մասին էր, որ Եվրամիության ճակատագիրն ինքնին բաց է եւ հայտնի չէ, թե ինչ տրանսֆորմացիաների կարող է ենթարկվել միությունը, որը այսօր ընդհուպ անցել է պատերազմի պատրաստվելու ռեժիմի:

Այդ պայմաններում, մտածել, թե Հայաստանի անդամության թեկնածուի կարգավիճակի դիմումը առանձնապես հետաքրքրելու է Եվրամիությանը կամ որեւէ էական դեր է խաղալու ԵՄ հետ իրական հարաբերության առումով, մեծ հաշվով թերեւս կլինի մոլորություն: Առավելագույնը, այդ հանգամանքը կարող է որեւէ մեկին հետաքրքրել Ռուսաստանի հանդեպ տրամադրության իմաստով, ինչը սակայն Հայաստանի համար չի կարող ունենալ գործնական օգգտակարություն: Հայաստանը Եվրամիության հետ հարաբերության իմաստով գետնի վրա ունի բավականին ամուր, շոշափելի եւ առարկայական իրավա-քաղաքական փաստ ու հենք՝ ԵՄ հետ համապարփակ, ընդլայնված հարաբերության մասին պայմանագիրը, որ կնքվեց 2017 թվականին եւ վաավերացվել է ԵՄ անդամ բոլոր երկրներում: Եթե խոսք կա Հայաստան-ԵՄ հարաբերության առարկայական առաջընթացի եւ խորացման մասին, ապա առնվազն ներկայիս փուլում այդ պայմանագիրը լիարժեք բավարար է, եւ ավելին՝ այն ոչ միայն քաղաքական, այլ իրավական, այսինքն բավականին ուժեղ եւ անշրջանցելի փաստաթուղթ է թե Հայաստանի, թե ԵՄ համար: Հետեւաբար, տարօրինակ կլինի, եթե Հայաստան-ԵՄ հարաբերության խորացման հռչակագրի ներքո հեռավոր պլան մղվի հարաբերությունը գետնի վրա զարգացնելու իրավա-քաղաքական, իրավական ուժ ունեցող փաստն ու մտնել առավելապես հռչակագրային փոխհարաբերությունների դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում