Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Անկախության տարիների առաջին ձեռքբերումը հենց մեր անկախությունն է. Կոմանդոս

Անկախության տարիների մեր առաջին ձեռքբերումը հենց անկախությունն է, երկրորդը՝ Արցախը, երրորդը՝ բանակը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, շնորհավորելով անկախության քսանամյակի կապակցությամբ, նշեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նա չհամաձայնեց այն դիտարկմանը, թե մեր բանակը լավը չէ՝ նշելով, որ թերություններ իհարկե կան, որոնք ժամանակի ընթացքում կշտկվեն:

Խոսելով պատերազմի վտանգների մասին՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ ինքը՝ որպես զինվորական, ով շատ հաճախ է լինում Ղարաբաղում, կարող է ասել, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ: Իսկ պատերազմի մասին նրանց սպառնալիքները պարզապես բլեֆ են:
Ադրբեջանցիներն էլ պատերազմ չեն ուզում, քանի որ հասկանում են, որ դա միայն Ալիևյան կլանին է ձեռնտու:

Ինչ վերաբերում է, թե Հայաստանն այս առումով ինչ դիրքորոշում ունի, Տեր-Թադևոսյանը նշեց, որ ցանկացած երկիր էլ պատերազմ չի ուզում, բայց մենք պատրաստակամ ենք եղել և պատրաստակամ ենք պաշտպանելու մեր հայրենիքը: Նա անգամ պատրաստ է պատերազմի դեպքում կրկին զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը:

Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է պատերազմ սկսել, ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի, պետք է ունենա եռանկյունի. «Առաջինը՝ դա հասարակությունն է, երկրորդը՝ բանակը և երրորդը՝ դա կառավարությունն է, այն քաղաքական ուժը, որը եկել է իշխանության»:

Հարցին՝ ղարաբաղյան խնդրում մեր իշխանությունները ճի՞շտ քաղաքականություն են տանում, թե՞ ոչ, պատասխանեց. «Վերջին շրջանում անհասկանալի քաղաքականություն էր վարվում, բայց վերջին 6-7 ամիսների ընթացքում, փառք Աստծո, հստակություն է մտցվել»:

Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով, ՀՀ երեք նախագահներն էլ ՀՀՇ-ից են եղել, նույն «պլատֆորմից են»: Հետևաբար, նա կարծում է, որ երեք նախագահների միջև ճեղքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:

Միաժամանակ, նա համոզված է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհամաձայներ, որ Ղարաբաղը լիներ Ադրբեջանի կազմում, ճեղքում չէր լինի: Եթե լիներ մի նախադասություն, որ ԼՂ անկախությունը ապագայում հնարավոր կլինի իրականացնել, ոչ մի ճեղքում էլ չէր լինի, տղաները միասին կլինեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում