Saturday, 18 07 2026
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ

ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը Ավինյանին անվստահություն հայտնելու կամ նրա հրաժարականը պահանջելու հարց չի քննարկվել

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փակ հանդիպման ժամանակ քննարկվել է մայրաքաղաքին առնչվող հարցերի լայն շրջանակ, որի ընթացքում Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու կամ նրա հրաժարականը պահանջելու հարց չի քննարկվել։

Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ ավելի քան չորս ժամ տևած փակ քննարկումից հետո։

Ավինյանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև բարեփոխումների մեծ ծրագիր, որը պետք է իրականացնի Երևանի քաղաքապետարանը, և այդ գործում ակնկալվում է նաև ԱԺ իշխող խմբակցության աջակցությունը։

«Մենք ուզում ենք համակարգային փոփոխություններ, հետևաբար պետք է էական ուշադրություն դարձնենք իրավական բոլոր փաստաթղթերին, որոնք մեր բոլորի գործունեության հիմքն են»,- ասել է Ավինյանը։

Հանդիպման ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են այն դժգոհությունները, որոնք ստացել են քաղաքացիներից, սակայն քննարկումն ավելի շատ ընթացել է ինստիտուցիոնալ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Մասնավորապես, հանգամանալից քննարկման առարկա են դարձել հանրային այգիների բարելավմանը, մայթերի վերականգմանը, հանրային տրանսպորտին, կայանատեղիների ռազմավարությանը, քաղաքացիների կենցաղային խնդիրներին և մի շարք այլ պրոբլեմներին վերաբերող հարցերը։

Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին՝ Ավինյանը վստահեցրել է, որ նման հարց չկա և չի քննարկվել ՔՊ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

«Քննարկված հարցերի շրջանակն ամբողջապես փակել է բոլոր այն խնդիրները, որոնք կան Երևան քաղաքում։ Քննարկվել են նաև ապագային վերաբերող հարցերը, որոնք բարձրաձայնվել են քաղաքապետարանի կողմից և որոնց լուծման համար կա նաև Ազգային Ժողովի աջակցության կարիքը»,- ասել է Ավինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում