Sunday, 19 07 2026
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին

Դա չի վերաբերում Հայաստանին. Լավրովի ակնարկը Թուրքիային

Ռուս խաղաղապահների հարցը Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերության հարց է, հայկական կողմին չի վերաբերում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, թե Ղարաբաղում ունեն խաղաղապահներ, չնայած այն բանին, որ բոլորը Ղարաբաղը ճանաչեցին Ադրբեջանի մաս: «Բայց այս հարցն այլեւս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է», հայտարարել է նա: Լավրովը փաստացի հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն այլեւս չկա: Ստացվում է հակասական պատկեր: Ռուսաստանը պարբերաբար կրկնում է, այդ թվում Լավրովի գերատեսչությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերության կարգավորման լավագույն հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են:

Բայց, այդ եռակկողմ պայմանավորվածությունների հիմքն էլ առաջին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն է: Եթե այն չկա, ուրեմն չեն կարող լինել եռակողմ մնացյալ պայմանավորվածութունները, որովհետեւ դրանք մեկը բխել են մյուսից, այսպես ասած կառուցվել են իրար վրա: Հետեւաբար, եթե լավագույն հիմքը դա է, ապա կնշանակի, որ ռուս խաղաղապահների ճակատագրի հարցը շարունակում է առնչվել նաեւ Հայաստանին, որովհետեւ Հայաստանը այդ եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմերից մեկն է: Հետեւաբար, եթե վերանայվում է հայտարարության որեւէ դրույթ, ապա դա պետք է տեղի ունենա բոլոր կողմերի մասնակցությամբ: Իսկ, եթե չկա նոյեմբերի 9-ի հայտարարություն, ապա կնշանակի, որ չկան նաեւ դրա վրա կառուցված հետագա մյուս եռակողմ պայմանավորվածությունները, հետեւաբար Ռուսաստանը տարբեր մակարդակներում անում է հայտարարություններ, որոնք ստացվում է՝ անհիմն են:

Կամ, նոյեմբերի 9-ի հայտարարության ներքո գործնականում գոյություն են ունեցել պարզապես դե ֆակտո այլ ձեւաչափեր, կամ երկկողմ, կամ բազմակողմ, ինչն էլ պատճառ է, որ թեեւ հռետորաբանության մակարդակում բոլորն անում են նոյեմբերի 9-ի հայտարարությունն «ուրացող» հայտարարություններ, եւ նաեւ դրա համար «հասցեագրում» միմյանց մեղադրրանքներ, սակայն ոչ ոք դեռ չի արել այդ հայտարարությունը պաշտոնապես չեղարկելու, իր ստորագրությունը դրանից այսպես ասած հետ կանչելու մասին հստակ հայտարարություն:

Այդ իմաստով, խաղաղապահների հարցը գուցե հենց սկբից է եղել ռուս-ադրբեջանական հարաբերության, իսկ գուցե եւ՝ ռուս-թուրքական հարաբերության հարց, եււ լուծվել է հենց այդ մակարդակում համաձայնությամբ: Եվ այդ իմաստով հատկանշական է, որ Լավրովը դրա՝ ռուս-ադրբեջանական երկկողմ հարց լինելու մասին խոսել է հունվարի 24-ին, իսկ դրանից առաջ երբեք չի շոշափել այդ թեման, այդ շեշտադրումով հրապարակավ: Իսկ այստեղ ուշագրավ այն է, որ Լավրովի խոսքը հնչում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի կայացրած որոշումից, դրան տված հավանությունից հետո: Իսկ այդ հարցը Մոսկվայի համար զգայուն հարց է՝ ՆԱՏՕ հետ դիմակայության համատեքստում:

Դրանից հետո ահա Մոսկվան անում է հայտարարություն, որ ռուս-խաղաղապահների հարցը չի վերաբերում Հայաստանին եւ Ադրբեջանի հետ ՌԴ երկկողմ հարաբերության հարց է: Այդ հայտարարությունը իր տողատակում թերեւս ավելի շուտ նշանակում է հետեւյալը, որ խաղաղապահների հետագա ճակատագրի հարցը չի վերաբերում Թուրքիային եւ Թուրքիան Շվեդիայի մասին որոշումից հետո չունի իրավունք միջամտել խաղաղապահների վերաբերյալ Բաքվի հետ Մոսկվայյի բանակցությանը: Ըստ ամենայնի դա էր Լավրովի հայտարարության տողատակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում