Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ալիեւը բախում է ԲՐԻԿՍ-ի դուռը

Երեկ Նյու-Դելիի նախագահական պալատում Ադրբեջանի դեսպանը հավատարմագիր է հանձնել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին: Նա այդ պաշտոնին նշանակվել է անցած տարվա հոկտեմբերին: Թվում է, տեղի է ունեցել արարողակարգային իրադարձություն, բայց Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են Հնդկաստանի նախագահի եւ Ադրբեջանի դեսպանի առանձնազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ ձեւափով առեւտրա-տնտեսական, էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հետ կապված հարցեր:

Ի՞նչ բազմակողմ ձեւաչափերի մասին է խոսքը, որտեղ Ադրբեջանը եւ Հնդկաստանը կարող են համագործակցել: Փարձագետները դիտարկում են տնտեսական երեք՝ ԵԱՏՄ, ԲՐԻԿՍ եւ Շանհայի համագործակցության կազմակերպության միջեւ «հատման կետ» կամ «տրանզիտային միջանցք» դառնալու Ադրբեջանի հնարավորությունը: Տարեսկզբից ԲՐԻԿՍ-ի նախագահությունն անցել է Ռուսաստանին, ընդլայնվել է կառույցի աշխարհագրությունը՝ ներառնելով Իրանին, Արաբական միացյալ էմիրություններին, Եգիպտոսին: Անցած հոկտեմբերին Ալիեւը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ տարեվերջին՝ փաստացի նաեւ ԵԱՏՄ ԲՏԽ քննարկումներին:

Ըստ էության, Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, տրանզիտային եւ լոգիստիկ հնարավորությունները քաղաքական մանեւրի բավական ընդարձակ դաշտ են ապահովում: ,,Մենք չենք ձգտում Եվրամիության անդամ լինել»- դեկտեմբերի 6-ին հայտարարել է Իլհամ Ալիեւը, բայց գրեթե կանխատեսելի է, որ Ադրբեջանը նաեւ ուղղակիորեն չի անդամակցի ԵԱՏՄ-ին, որպեսզի չվերածվի Ռուսաստանի սատելիտ երկրի: Ալիեւին ակնհայտորեն «անհարմարություն» է պատճառում նաեւ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ տրանզիտային միջանցք ապահովողի դերակատարությունը:

Նրա համար բոլորովին այլ իրավիճակ կստեղծվեր, եթե Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը դիտարկվեր ավելի լայն, գլոբալ նշանակության կտրվածքով: Այս առումով ԲՐԻԿՍ-ի հետ միջնորդավորված կամ նույնիսկ ասոցացված հարաբերությունները ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային ու քաղաքական «բարձիկ» կլինեին: Խոսքը մի կազմակերպության մասին է, որը գոնե առերեւույթ ռազմա-քաղաքական չէ, նոր աշխարհակարգի մրցակցության մեջ ընդգծված դերակատարություն չունի: Ավելին, անդամ երկրների միջեւ տարաձայնությունները եւ հակասությունները, ինչպես օրինակ Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ են, մյուսների նկատմամբ նվազ ազդեցություն են գործում:

Դրանից չի հետեւում, թե ԲՐԻԿՍ-ը վաղը կամ մյուս օրը դռները լայնորեն բացելու է Ադրբեջանի առաջ կամ Չինաստանը «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը չի հետապնդելու: Խնդիրը չափազանց բարդ իրավիճակում դիվանագիտական քայլի մեջ է, որի կարեւորությունն, ամենայն հավանականությամբ, այնքան մեծ է, որ Բաքուն «աչք է փակում» հայ-հնդկական ռազմա-տեխնիկական համագործակցության հանդեպ եւ Նյու-Դելիի հետ հարաբերությունները կտրուկ չի պայմանավորում հայ-ադրբեջանական լարվածությամբ:

Սա շատ զգայուն հանգամանք է, եթե նկատի ունենանք, որ Իլհամ Ալիեւի օգնական Հաջիեւը քննադատել է «խաղաղության խաչմերուկի» հայկական գաղափարը, ինչը կառուցված է նաեւ հայ-հնդկական համագործակցության հեռանկարի վրա, որին մաս է կազմում նաեւ Իրանը: Անհավանական չէ, որ ԲՐԻԿՍ-ի դռները բախելով՝ Ալիեւը նպատակ ունի ավելի ընդգրկուն լանդշաֆտում ներկայացնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը:

Ըստ էության, դա դիվանագիտական հնարավորություն կլինի նաեւ Հայաստանի համար: Ամեն դեպքում, կարծես, Բաքու-Նյու-Դելի խորացող երկխոսությունը կարող է թուլացնել Հարավային Կովկասի շուրջ լարվածությունը: Եթե, իհարկե, Ռուսաստանը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը դիտարկի որպես արտաբլոկային ինտեգրացիայի կապուղի, այլ ոչ թե Գլոբալ հարավի նկատմամբ ազդեցության հաստատման ռազմա-քաղաքական լոգիստիկայի մաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում