Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ԱԱԾ տնօրենը գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ. պարգևատրման արարողություն նախագահականում

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևներ և կոչումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Մխիթար Գոշ» մեդալով՝Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Մխիթար Հերացի» մեդալով՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Նախագահը գեներալ-լեյտենանտի կոչում շնորհեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, իսկ գեներալ-մայորի կոչում շնորհեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։

Շնորհավորելով բոլորին պետական բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործընկերներին՝ Խաչատուրյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է դժվարին ժամանակներում և պետությունը ունի բոլորի անձնվեր և անխոնջ աշխատանքի կարիքը։ «Մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում հարկ է, որ անի հնարավորությունների առավելագույնը, որպեսզի միասնական ջանքով կարողանանք դիմագրավել մեր պետության ու ժողովրդի առջև առկա մարտահրավերները, իսկ պետության կամ պետական պաշտոնյաների կարևոր գործառույթներից մեկն է արժանին մատուցել իրենց գործին նվիրյալներին պարգևատրել ու խրախուսել, քանի որ նրանց աշխատանքը ոգևորում է բոլորիս, ուժ ու հավատ ներշնչում և մղում է նորանոր հաջողությունների։

Այսօր պարգևատրվածներին միավորում է մեկ բան՝ դուք բոլորդ ձեր գիտելիքները, ունակությունները ու կարողությունները օգտագործում եք հանուն և ի նպաստ Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը և այս գործում հավասարապես կարևոր են, թե՛ գիտնականների, թե՛ զինվորականի, թե՛ պետական պաշտոնյայի և թե՛ մարզիկի աշխատանքը»,- ասաց Խաչատուրյանը։

Օգտվելով առիթից նախագահը շնորհավորեց գալիք տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և մաղթեց անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով հանուն Հայաստանի Հանրապետությանը հզորության ու բարօրության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում