Sunday, 19 07 2026
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Կարևոր է, որ շփումները շարունակվեն բոլոր մակարդակներում․ Խանդանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Հայաստանի նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ ստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն դրանում պետք է արտացոլվեն հայկական կողմի բարձրացրած սկզբունքները։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումը Սանկտ Պետերբուրգում, և որքանով են Հայաստանը և Ադրբեջանը մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Մեր նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այնուամենայնիվ, այդ պայմանագիրը պետք է արտացոլի այն սկզբունքային հարցերը, որ Հայաստանը միշտ բարձրացրել է և դա լինի մի փաստաթուղթ, որը իսկապես տարածաշրջանին և Հայաստանին խաղաղություն կբերի։

Ինչ վերաբերվում է երեկվա հանդիպմանը, բնականաբար, ոչ պաշտոնական խոսակցության մանրամասներին առայժմ ծանոթ չեմ։ Բայց կարևոր է, որ շփումները շարունակվեն բոլոր մակարդակներում, որովհետև եթե բանակցություններ տեղի չեն ունենում, նշանակում է նաև գործընթացը առաջ չի շարժվում։ Իսկ Հայաստանը նպատակադրված է, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ և սահուն առաջ գնա»,- ընդգծեց Խանդանյանը։

Խանդանյանի խոսքով՝ հայկական կողմի համար շարունակում է կարևոր մնալ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանագծման սկզբունքների հասցեագրումը փաստաթղթում, ինչպես նաև կոմունիկացիաների և տնտեսական կապուղիների բացման համար հիմնարար սկզբունքների ճանաչումը Ադրբեջանի կողմից։ Ըստ Խանդանյանի՝ այդ ամենը հնարավորություն կտա ավելի արագ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Վերջերս պաշտոնական Երևանը ստացել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։ Հարցին՝ թե արդյոք ազդակ կա, որ Ադրբեջանի համար ընդունելի են հայկական կողմի հանրահռչակած սկզբունքները, Խանդանյանը պատասխանեց․

«Փաստաթղթի մակարդակում դժվար է այդ ազդակների մասին խոսել, մանավանդ, որ դրա շուրջ կառավարությունն է բանակցում և հասանելիությունը սահմանափակ է։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ այն արձանագրումները, որն Հայաստանն է անում, Ադրբեջանի կողմից ընդունվեն և ընդունվեն նաև հրապարակայնորեն, ինչը հնարավորություն կտա առաջ շարժվել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում