Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Օվերչուկն եկավ մեր բակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկին: հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են հայ-ռուսական երկկողմ գործակցությանը վերաբերող տնտեսական հարցեր, նաեւ հարցեր ԵԱՏՄ օրակարգի շրջանակում: Քննարկվել են նաեւ ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցեր: Սա հետաքրքիր է: Չի նշանակում, թե մյուս հարցերը հետաքրքիր չեն, քանի որ դրանք էլ վերաբերում են Հայաստանի տնտեսությանը, շաղկապվելով նաեւ քաղաքական-դիվանագիտական եւ ռազմմական ներուժին, բայց հաղորդուղիների ապաշրջափակման թեման արդիական միջազգային հարց է, որի կիզակետում են Հայաստանով անցնող ճանապարհները եւ որը պարփակում է նաեւ Հայաստանի անվտանգային մարտահրավերների շրջանակը:

Օվերչուկը մի քանի օր առաջ Մոսկվայում ընդունել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին, որը Մոսկվա էր մեկնել Հայաստանի իր գործընկեր Մհեր Գրիգորյանի հետ սահմանային հանդիպումից հետո: Այդ հանդիպումը տեղի էր ունեցել Տավուշի սահմանին՝ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների շրջանակում: Երկու փոխվարչապետները, ըստ այդ ժամանակ պաշտոնական հաղորդագրության, քննարկել էին հանձնաժողովների աշխատակարգին առնչվող կազմակերպական հարցեր: Այդ հանդիպումից հետո Մուստաֆաեւը մեկնել էր Մոսկվա եւ այնտեղ հանդիպում ունեցել Օվերչուկի հետ: Ինչպես հայտնի է, Օվերչուկը ՌԴ փոխվարչապետի կարգավիճակում մասնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հետ եռակողմ ձեւաչափին, որով քննարկվում են թե սահմանազատման ու սահմանագծման, թե հաղորդուղիների ապաշրջափակման հարցեր:

Նախօօրեին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին, որ սահմանել են սահմանազատման հանձնաժողովի աշխատակարգ, ըստ որի հանդիպումները կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում հաջորդաբար, կամ սահմանի վրա: Դրանից հետո Օվերչուկը ժամանում է Հայաստան: Ռուսաստանին մտահոգու՞մ է, որ Երեւանն ու Բաքուն կարող են հանդիպել միմյանց տարածքում, եւ ոչ թե՝ ասենք, Մոսկվայում կամ Ռուսաստանի որեւէ այլ քաղաքում: Թե՞ Ռուսաստանին մտահոգում է այն, որ այդ հանդիպումները կարող են անցկացվել երկկողմ տրամաբանությամբ, այսինքն դրանցում ներկա չլինի Ռուսաստանը: Թե՞ Օվերչուկի այս այցի շարժառիթի հիմքում ճանապարհներն են, այլ ոչ թե սահմանազատման եւ սահմանագծման հարցը, մասնավորապես հունվարին Վաշինգտոնում սպասվող հանդիպմանն ընդառաջ, որտեղ ըստ ամենայնի առանցքային հարցը դարձյալ լինելու է հաղորդուղիների ապաշրջափակման ռեժիմը, ինչը պարզորոշ վկայեց օրեր առաջ Բաքու ժամանած պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում