Wednesday, 22 07 2026
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի և Արազափի մշակույթի տների վերանորոգումը, Նոր Կեսարիայի մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցումը, Մրգաշատ բնակավայրի երաժշտական դպրոցի վերանորոգումը և ջեռուցման համակարգի կառուցումը, Նալբանդյան բնակավայրի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում ծրագրի՝ Արազափի մշակույթի տան վերանորոգում ենթածրագրի շինարարական աշխատանքները՝ 21,5 մլն ՀՀ դրամ արժեքով, որից 35 տոկոսը՝ Կառավարության, իսկ 65 տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից, նշելով, որ սահմանամերձ Արազափ բնակավայրի վերանորոգված մշակույթի տան մակերեսը 300 քառակուսի մետր է: Ծրագրի արդյունքում մշակույթի տունը կընդունի 50 սանի:

«Մշակույթի տունը կառուցվել է 1974 թվականին։ Մինչ օրս կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ տանիքի վերանորոգման աշխատանքներ (2017թ. համայնքի բյուջե), ամբողջովին փոխվել են դռները և պատուհանները (2019թ․ սուբվենցիոն ծրագիր)»,-մանրամասնել են մարզպետարանից:

Ավարտական փուլում է գտնվում Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգում ծրագիրը, որի արժեքը կազմում է 94․28 մլն ՀՀ դրամ՝ 35 տոկոսը՝ Կառավարության, 65 տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

Նոր Արտագերս ճանապարհի երկարությունը մինչև Նալբանդյան բնակավայրի սկիզբը կազմում է 1200 մետր: Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվում է ընդհանուր առմամբ 500 գծմ ճանապարհ՝ 4000 քմ ընդհանուր մակերեսով:

Նույն փուլում է գտնվում Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ ծրագիրը՝ 252․4 մլն ՀՀ դրամ արժեքով, որից 35 տոկոսը՝ Կառավարության, 65 տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

Մեծամոր համայնքի ներկայիս վարչական շենքը կառուցվել է 1985-1986 թվականներին և կառուցման օրվանից երբևէ չի վերանորոգվել։ Աշխատասենյակների մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում, աշխատասենյակների թվաքանակը չի բավականացնում։ Ուստի ծրագրով նախատեսվել են Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի վարչական շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու և վերանորոգելու աշխատանքները։ Նախկին պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1978 թվականին՝ երկհարկանի է, ծառայել է որպես բուժամբուլատորիա, սակայն մինչ այժմ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Հիմնանորոգվող շենքի մակերեսը կազմում է 915,4 քմ։

Ընթացքի մեջ են և 2024 թվականին կշարունակվեն Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, Տարոնիկ և Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրի բոլոր 4 ենթածրագրերի շինարարական աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1,039․1 մլն ՀՀ դրամ է, 70 տոկոսը՝ Կառավարության և 30 տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվեն համայնքի 4 մանկապարտեզները՝ 6037,53 քմ ընդհանուր մակերեսով, այդ թվում՝ Մեծամոր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը՝ 1658,33 քմ, նախադպրոցականների թիվը՝ 55 երեխա, թիվ 3 մանկապարտեզը՝ 2738,3 քմ, նախադպրոցականների թիվը՝ 90, Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզը՝ 1017քմ, նախադպրոցականների թիվը՝ 70, Տանձուտ բնակավայրի մանկապարտեզը՝ 623,9քմ, նախադպրոցականների թիվը՝ 100։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում