Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

ԱՄՆ-ը տրորեց Ալիեւի կոշտուկը

Reuters-ը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին Իրաքի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին լուրջ խոսակցություն է ունեցել Բաղդադում Ադրբեջանի դեսպան Նասիր Մամեդովի հետ եւ տեղեկացրել, որ կառավարությունը որոշել է ցրել երկրի հյուսիս-արեւելյան շրջանի Ալ-Հոլ ճամբարը, որտեղ ԻԼԻՊ-ի հիսուն հազար նախկին զինառյալներ եւ նրանց ընտանիքի անդամներ են պահվում: Բրիտանական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Իրաքի հյուսիս-արեւելքում գործող ճամբարը հսկում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը»: Այդ կազմակերպությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Միացյալ Նահանգների եւ արեւմտյան կոալիցիայի դաշնակիցն է, որ Թուրքիան համարում է Քրդական բանվորական կուսակցության մասնաճյուղ, ահաբեկչական կառույց եւ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններ ներխուժումը պատճառաբանում սեփական անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Հայտնի է, որ Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկչական պատերազմին հազարավոր ադրբեջանցիներ են մասնակցել: Ոչ ոք ստույգ չգիտի, թե քանի՞սն են զոհվել կամ վերադարձել հայրենիք, քանիսն է մնում Թուրքիայի կողմից օկուպացված սիրիական տարածքներում: Հայտնի է միայն, որ շատերը Սիրիա եւ Իրաք են տեղափոխվել ընտանիքներով: Իրաքի նախագահի խորհրդականի եւ Բաղդադում Ադրբեջանի դեսպանի հանդիպման փաստը պարզ հուշում է, որ Ալ-Հոլ ճամբարում նաեւ ադրբեջանցի զինառյալներ եւ նրանց ընտանիքի անդամներ կան: Բաղդադը Բաքվին հասկացրել է, որ եկել է նրանց Ադրբեջան վերադարձնելու ժամանակը:

Ընթացիկ տարում Իրաքի նախագահը երկու անգամ այցելել է Ադրբեջան՝ մարտ ամսին եւ բոլորովին վերջերս: Մինչ այդ Բաքու է այցելել Իրաքյան Քրդստանի առաջնորդը: Ըստ երեւույթին, այդ շփումներում առանցքային հարցերից մեկը ԻԼԻՊ-ի ադրբեջանցի զինառյալների եւ նրանց ընտանիքի անդամների հետագա ճակատագիրն է եղել, ինչից, ամենայն հավանականությամբ, Ալիեւը փորձել է խուսափել: Ի վերջո, հայտնի է, որ Ադրբեջանը քառասունչորսօրյա պատերազմին ներգրավել է նաեւ իսլամ ահաբեկիչների: Իրաքից ԻԼԻՊ-ի ադրբեջանցի զինառյալների հայրենադարձությունը Բաքվի միջազգային վարկանիշին ծանր հարված է:

Կարելի է ենթադրել, որ Իրաքի իշխանությունները փորձել են խնդիրը կարգավորել ինկոգնիտո, բայց Ալիեւի համառությունը, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ նրա կոշտ հռետորաբանությունն ստիպել են, որ թեման հրապարակայնացվի: Այն էլ՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող Reuters գործակալության միջոցով: Անշուշտ, վաղ է սպասել, թե մոտակա օրերին կամ ամիսներին Բաղդադը Բաքվին վերջնագիր կներկայացնի կամ սեփական նախաձեռնությամբ կարտաքսի Ալ-Հոլ ճամբարում պահվող ադրբեջանցիներին:

Իրավիճակի հրապարակայնացումն արդեն իսկ Ադրբեջանի համար մարտահրավեր է: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վերջերս ահաբեկչության դեմ ԱՄՆ պայքարի «առաջին աջակից» էր որակել Իլհամ Ալիեւին: Վաշինգտոնը, ինչպես ասում են՝ վճարում է նույն մանրադրամով եւ հրապարակայնացնում Ադրբեջանի կապը ԻԼԻՊ-ի հետ: Ոչ ոք այնքան միամիտ չէ, որ հավատա, թե մի քանի հազար զինառյալ եւ նրանց ընտանիքի անդամները կարող են Ադրբեջանի նման տոտալիտար երկրում առանց իշխանությունների իմացության անցնել Թուրքիա, այնտեղից՝ Սիրիա եւ Իրաք:

Իսկ եթե ավելի խորքով դիտարկվի, ապա բացառված չէ, որ ադրբեջանցիները Մերձավոր Արեւելք են հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի ահաբեկչական պատերազմի փորձառություն անցնեն եւ հենց ԻԼԻՊ-ից ստացած դասերն են հայ խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել քառասունչորսօրյա պատերազմում: Այսպես, թե այնպես՝ Մերձավոր Արեւելքում իսլամական ահաբեկչության հետ պաշտոնական Բաքվի առնչության թեման բացված է: Որքանո՞վ այն կկիրառվի՝ այլ հարց է: Առայժմ Վաշինգտոնը միայն տրորել է Ալիեւի կոշտուկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում