Wednesday, 22 07 2026
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Ալիեւի «Աղդերեն»

Բաքվի մամուլը հաղորդում է, որ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ Միլլի մեջլիսի հաստատմանն է ներկայացվել Ադրբեջանում «նոր՝ Աղդերեի շրջան ստեղծելու մասին օրենքի նախագիծ»: Խոսքը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի մասին է: Այն որպես վարչա-տարածքային միավոր 1992թ. ամռանը Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ լուծարվել է, տարածքը՝ բաժանվել Քելբաջարի, Թարթառի եւ Աղդամի շրջանների միջեւ: Մարտակերտի շրջանը նախկին ԼՂԻՄ-ի կազմում տարածքով եւ բնակչությամբ ամենամեծն էր: Այնտեղ է գտնվում երկու՝ Սարսանգի եւ Մատաղիսի, ջրամբարը, Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրը:

Մարտակերտի շրջանը հարուստ բնություն ունի, հայտնի է պատմա-մշակութային հուշարձաններով: Նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիեւը եղել է Գանձասարում: Կասկած չկա, որ Ադրբեջանի խորհրդարանը կհաստատի Ալիեւի նախաձեռնությունը: Բայց շրջանը լիովին հայաթափված է: Ու՞մ համար է Ալիեւը վերակազմավորում այն: Եւ հարց է՝ ի՞նչ սահմաններ է ունենալու Ալիեւի «Աղդերեն»: Նախկին ԼՂԻՄ-ի կազմում Մարտակերտի շրջանի կազմում էին Մարգուշավան, Մարաղա, Չայլու, Սեյսուլան, Լեւոնարխ, Ջրաբերդ, Հայկաջուր, Մարալյան Սարով բնակավայրերը, որ օկուպացվել են 1992թ. ամռանը:

Քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանի վերահսկողությանն են անցել Թալիշը եւ Մատաղիսը: Սեպտեմբերի 19-ից հետո շրջանի ամբողջ տարածքն է օկուպացված: Արդյոք Իլհամ Ալիեւը «Աղդերեի շրջանի» տարածքում կընդգրկի՞ 1992թ. ամռանն օկուպացված բնակավայրերը, որոնց մի մասը վաղուց բնակեցված է ադրբեջանցիներով: Ըստ երեւույթին, նպատակը հենց դա է. հայ բնակչությունը բռնատեղահանված է, իսկ ադրբեջանցիներ ապրում են Մարգուշավանում, Մարաղայում, Չայլուում, վերաբնակեցում է իրակնացվում Թալիշում եւ Մատաղիսում:

Խնդիր է դրված, հավանաբար, շրջան կազմավորել, նշանակել գործադիր իշխանության ղեկավար, որ պետք է ունենա համապատասխան աշխատակազմ՝ իր բաժիններով եւ ուժային կառույցներով: Շրջանի կենտրոն, բնականաբար, կլինի Մարտակերտ քաղաքը: Մյուս կողմից նա Մարտակերտի շրջանի վերակազմավորումը կներկայացնի որպես հանդուրժողականության եւ համակեցության պատրաստակամության դրսեւորում: Բաքվի քարոզչությունը կգեներացնի, որ նախկինում լուծարված շրջանը վերակազմավորվում է, ԼՂԻՄ –ի կազմում Մարտակերտի շրջանն ունեցել է նաեւ ադրբեջանաբնակ գյուղեր, հիմա նրանք պետք է վերադառնան իրենց տները, իսկ «հեռացած հայերը կարող են նույնպես ապրել իրենց տանը»: Իհարկե, դա նենգախոսություն է, բայց եթե արտաքին աշխարհի աչքով նայենք, ապա Ալիեւի նախաձեռնությունը Միջազգային դատարանի որոշման պատասխանն է:

Ալիեւը, հավանաբար, նաեւ «խայծ է նետում» Արցախի գործող իշխանություններին: Ի՞նչ են պատրաստվում նրանք անել: Ալիեւի նախաձեռնությունը կարո՞ղ են դիավանագիտորեն գնահատել, թե՞ մատնելու են անուշադրությա՞ն կամ վերստին տուրք են տալու զգացմունքայնությանը: Բաքվի մամուլի մի շարք հրապարակումներից դատելով՝ Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններ կարող են նախաձեռնվել, որոնք վերաբերելու են նաեւ վարչա-տարածքային բաժանմանը: Չի բացառվում, որ կազմավորվեն մարզեր:

Վարչա-տարածքային բաժանման մասին Ադրբեջանի գործող օրենքով նախկին ԼՂԻՄ-ի տարածքում կա երեք շրջան՝ Շուշիի, Ասկերանի (ադրբեջանական անվանմամբ՝ Խոջալուի) եւ Մարտունի-Հադրութ (օրենքի տառով՝ Խոջավենդի): Կազմավորվում է չորրորդը: Ինչու՞: Առարկայական նշանակության մասին արդեն ասվեց: Իսկ քաղաքակա՞նը: Մտորելու, ծանրութեթեւ անելու եւ վերաբերմունք արտահայտելու հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում