Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Կարեւոր խոսակցություն Երեւանի ու Թբիլիսիի միջեւ

Վրաստանի պաշտպանության նախարարը նոյեմբերի 16-ին այցելել է Հայաստան: Այցը հատկանշական է նրանով, որ այս օրերին տեղեկատվական տելեգրամյան հարթակներում հայտնվեց տեսանյութ ու տեղեկություն այն մասին, թե ինչպես է Վրաստանի նավահանգիստներում բեռնաթափվում ֆրանսիական Բաստիոն զրահամեքենաների խմբաքանակը, որ ձեռք է բերել Հայաստանը Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրի համաձայն: Այդ հանգամանքը դարձավ Ադրբեջանի բողոքի առարկա, ինչին Թբիլիսին արտգործնախարարի մակարդակով պատասխանեց, որ Վրաստանը սպառազինության գնման պարագայում տարանցման հավասար հնարավորություն է ապահովում թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի դրա օրինական իրավունքը:

Այդ իմաստով, Ադրբեջանն իհարկե չունի Վրաստանի հանդեպ որեւէ դիտողության հիմք անգամ: Ավելին, եթե Վրաստանի հետ կապված կան հարցեր, ապա միայն Հայաստանում, հաշվի առելով 44-օրյա պատերազմի շրջանը, երբ Թբիլիսին չի ապահովել մատակարարումների տարանցման հավասար հնարավորություն: Երեւանն իհարկե գերադասել է դա չդարձնել լարվածության եւ հակադրության առիթ կամ պատճառ, հատկապես, որ դա թերեւս որեւէ կերպ չէ փոխելու իրերի դրությունը, փոխարենը ավելացնելու էր Հայաստանի խնդիրները: Ներկայումս գերադասելի է աշխատել Վրաստանի հետ այն տրամաբանությամբ, որ այդօրինակ իրադրություն չառաջանա ապագայում՝ թե բնականոն մատակարարումների տեսանկյունից, թե՝ Աստված մի արասցէ, եթե առաջանա լարված իրավիճակ եւ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն Վրաստանի առնչությամբ ունեցած իրենց ազդեցությունը գործի դնել Հայաստանի համար դարձյալ լոգիստիկ խնդիրներ առաջացնելու համար:

Այստեղ իհարկե իր հնարավորությունները պետք է գործի դնի նաեւ Ֆրանսիան, առավել եւս կասկածից վեր է, որ ֆրանսիական ներկայիս մատակարարումների հարցում Փարիզն ունեցել է Վրաստանի հետ պայմանավորվածության իր դերը: Հարցը սակայն այդ պայմանավորվածությունների այսպես ասած ռազմավարական, ասել է թե երկարաժամկետ ռեժիմի ապահովումն է, ընդ որում ինչը շատ կարեւոր է՝ ապահովում այնպես, որ դրա կենսունակությունը կախված չլինի Վրաստանի այսպես ասած աշխարհաքաղաքական դիրքավորումից եւ արտաքին քաղաքական մարտավարությունից: Այդ առումով, Երեւանն ու Թբիլիսին բացի իհարկե այն ընդհանուր շահերից, որ առկա են ռեգիոնալ կայունության ապահովման եւ դրա շահառության մասով, ունեն վերը նշածս թեմայի շուրջ կայուն եւ հաստատուն երկխոսության միջոցով ամուր պայմանավորվածությունների մեխանիզմ մշակելու անհրաժեշտություն: Ատավել եւս, որ դա չի խախտում ռեգիոնալ կայունության եւ ոչ մի անկյունաքար, եւ ավելին՝ կարող է նպաստել ռեգիոնում ուժերի հավասարակշռության ապահովման, ինչը բնականաբար կայունության առանցքային նախադրյալ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում