Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայաստանին ի՞նչ է «հիշեցնում» և ակնկալում Անկարան

«Հայաստանին հիշեցվել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ճանապարհը կարող է հարթվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ վերականգնման և պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունների կատարման պայմանով, ինչը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարգավաճմանը»: Սա հատված է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից, որ անցկացվել է Նախիջևանից վերադարձած Էրդողանի նախագահությամբ:

Նախիջևանում Էրրդողանի արած մի հայտարարություն բավականին գրավել էր Հայաստանի հանրության ուշադրությունը: Խոսքն այն հայտարարության մասին էր, որ, եթե Հայաստանը չտա այսպես ասած «զանգեզուրյան միջանցքի» ճանաապարհ, ապա Թուրքիան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ կկապվի Իրանի տարածքով՝ Իրանը համաձայն է: Էրդողանի այդ հայտարարությունը գնահատվեց Հայաստանի հանդեպ նկրտումից հրաժարվելու քայլ: Բայց, Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ հաղորդագրությունը այլ բան չէ, քան հենց ուղիղ տեքստով խոսք այն մասին, որ Թուրքիան Հայաստանից ունի ակնկալիքներ, ինչ որ պայմանավորվածությունների առնչությամբ: Ու՞մ հետ են եղել այդ պայմանավորվածությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի՞ միջև են եղել, թե՞ Թուրքիայի և Ռուսաստանի:

Այդ ֆոնին, սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցի օրը տեղի ունեցավ երկու հեռախոսազրույց: Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի արտգործնախարարը, իսկ Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ: Սա ըստ էության թողնում է յուրօրինակ «քառակողմ» մի ուրվագիծ, այն քառակողմ տրամաբանության, որի մասին բարձրաձայնել էր Թուրքիայի նախագահը օրեր առաջ ՄԱԿ ԳԱ մասնակցության նպատակով Նյու Յորք մեկնելիս: Ընդ որում, Էրդողանն այդ ձևաչափով հանդիպման «գաղափարը» բարձրաձայնեց Հայաստանի վարչապետի հետ սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում նա մեծ հավանականությամբ շոշափել է այդ հարցը: Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ անդրադառնալով նրան ասել էր, որ ձևաչափային առաջարկները տարբեր են և բազմազան, ու դրանք պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում: Իսկ առջևում Գրանադայի հնգակողմ ձևաչափն է՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԵԽ մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում