Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայաստանի տեղեկատվական մերկությունը

Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հերթական անգամ ի ցույց դրեցին Հայաստանի պետական անվտանգության ամենախոցելի հանգամանքներից մեկը՝ տեղեկատվական անվտանգությունը: Հայաստանում այդ խնդիրը առկա է նույնիսկ սովորական առօրյայի պարագայում, և ավելորդ է խոսել այն մասին, երբ Հայաստանի սահմանին կամ Արցախում տեղի է ունենում որևէ լարում, և առավել ևս՝ պատերազմական իրավիճակ: Հայաստանի տեղեկատվական դաշտը վերածվում է պարզապես մի անափ պղտոր լճի, որտեղ իրենց ձուկն են փորձում որսալ բոլոր ցանկացողները, և ինչը ցավալի է՝ ըստ էության բոլորն էլ ինչ որ բան որսում են, Հայաստանի հանրապետությունից, Հայաստանի հանրությունից բացի: Այս իրավիճակն է տարիներ շարունակ, ու այն խորանում է տարեցտարի:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու մի շարք անգամներ, մարտահրավերը միանգամայն օբյեկտիվ և բնական է առկա տեղեկատվական դարաշրջանի, դրա տեխնոլոգիական առաջընթացի և դինամիկայի պայմաններում: Բայց, դա նաև պահանջում է առնվազն համարժեք դինամիկա տեղեկատվական անվտանգության ամրացման միջոցառումների, պետական քաղաքականության առումով: Մոլորություն է անշուշտ մտածել, թե հնարավոր է Հայաստանի սահմանափակ ռեսուրսներով ապահովել նույնական, զուգահեռ դինամիկա և թույլ չտալ վակուումի կամ բացերի որևէ աստիճան, սակայն միևնույն ժամանակ, մեզանում տեղեկատվական բացերի հանգամանքը կարծես թե հատում է բոլոր ողջախոհ սահմանները, սկսած պետական տեղեկատվական քաղաքականության անմխիթար վիճակից, մինչև հանրային մեդիագրագիտության, նաև մեդիատիրույթի կառավարման և կարգավորման հարթություններ:

Ընդ որում, այստեղ էլ ակնառու է դառնոում մեկ այլ բան, թե ինչպես են պարզապես ջուրը լցվել Հայաստանում մեդիաարդիականացման, մեդիագրագիտության համար տրամադրված միլիոնավոր, գուցե տասնյակ միլիոնավոր դոլարների ու եվրոների զանազան դրամաշնորհները: Դրանց  արդյունքը առավել շոշափելի և զգալի պետք է լիներ հենց տեղեկատվական մարտահրավերների ուժգնացմանը զուգահեռ, սակայն այդ մարտահրավերները ի ցույց են դնում նաև այդ տիրույթում շոշափելի արդյունքի բացակայությունը: Իսկ մարտահրավերները, թե քաղաքական, թե տեղեկատվական, ուժգնանալու են, քանի որ ուժգնանում է պայքարն աշխարհակարգային բաժանարար գծերի և միջազգային նոր կարգի համար: Իհարկե դա կարող է բարձրացնել նաև Հայաստանի տեղեկատվական անվտանգության «խորագրի» ներքո նոր ֆինանսական հոսքերի հավանականությունն ու մասշտաբը, և առանցքային հարցն այն է, թե դրանք գոնե որքանով են բարձրացնելու Հայաստանի հանրապետության և հանրային շահից բխող տեղեկատվական անվտանգության մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում