Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

«Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս Հայաստան վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են 2 հիմնական դեպքերի համար. առաջինը, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, և երկրորդ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց անձը հաստատող փաստաթուղթ»,-ասաց Սաֆարյանը:

Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափ, որը ներկայումս սահմանված չէ:

«Մասնավորապես 2021-ին ընդունված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքի համաձայն՝ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու իրավասություն այլևս չունեն: Մյուս կողմից ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկներն իրականացնում են քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնում, որն աշխատատար ու ժամանակատար գործառույթ է: Այդ պատճառով առաջարկվում է սահմանել ազգանվան, անվան, հայրանվան փոփոխության պետական գրանցման ծառայության համար սահմանված պետական տուրքին հավասար դրույքաչափ»,-ասաց Սաֆարյանը:

Երրորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը։ Փոխնախարարը նշեց՝ 2020 թվականի ապրիլի 2-ին կատարված փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական, ոչ կենսաչափական անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել, ստանալ փոստով՝ այդ նպատակով օգտագործելով տեսակապի հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում