Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Արցախին օգնելու Ֆրանսիայի մեծ ձգտումն ու դրանից բխող կարևոր հարցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հարցազրույցը բավականին լայն ուշադրության է արժանացել Հայաստանում, թեև նախագահ Մակրոնը ըստ էության չի ասել որևէ նոր բան, քան նրա մինչ այդ եղած հայտարարությունները: Առավել ևս, նախագահ Մակրոնը չի ասել, թե ինչ է հնարավոր անել, որպեսզի հանգուցալուծվի Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը, այն չվերաճի աղետի: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի դիվանագիտությունը պարզ է, բայց այժմ դիվանագիտության ժամանակը չէ:

Հարց է առաջանում, թե ինչի՞ ժամանակն է: Այո, նկատելի է, որ դիվանագիտությունը չի գտնում Արցախի մարդասիրական ճգնաժամի հանգուցալուծման ուղի, բայց, եթե դիվանագիտությունը չի գտնում դա, ի՞նչն է, որ պետք է գտնի, թեկուզ ըստ նախագահ Մակրոնի: Նրա հարցազրույցն «ուղեկցվեց» ֆրանսիական մեկ այլ պարբերականում տեղեկությամբ, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ ԱԽ ներկայացնել Արցախի շրջափակման խնդրի վերաբերյալ բանաձևի նախագիծ:

Ֆրանսիան պաշտոոնապես չի հաստատել ու չի հերքել այդ տեղեկությունը, ինչն ըստ ամենայնի նշանակում է, որ Փարիզը ուսումնասիրում է այդ բանաձևի հեռանկարները, թե որքանով է այն ընդունելի մշտական անդամ հնգյակի համար: Այլապես, եթե հնգյակից որևէ մեկը մերժելու է՝ ինչ-ինչ պատճառաբանությամբ, դա չի ունենա Արցախի համար որևէ օգտակարություն: Այդ ընթացքում, հայտնի դարձավ, որ Փարիզի քաղաքապետը նախաձեռնել է 10 բեռնատար մարդասիրական օգնություն Արցախին: Դա շատ ողջունելի քայլ է, բայց ընդամենը կերկարացնի Կոռնիձորում արդեն ամսից ավելի սպասող բեռնատարների շարասյունը, որոհետև առայժմ չի նշմարվում Արցախ այդ շարասյան մուտքի հեռանկար: Եթե Ֆրանսիան կարողանա էական դերակատարությամբ հասնել այդ խնդրի լուծման տարբերակի, ապա կասկած չկա, որ դա Փարիզի համար կունենա լայն աշխարհաքաղաքական նշանակություն, հատկապես այն հարվածի ֆոնին, որ Ֆրանսիան այդ իմաստով ստացել է Նիգերում՝ ապստամբությունից հետո, որն ըստ էության նույնիսկ հնարավոր է գնահատել իբրև հակաֆրանսիական ապստամբություն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Ամբողջ հարցն այն է սակայն, թե Ֆրանսիան որքանով է տիրապետում Արցախի շուրջ իրավիճակի հաղթահարման հարցում բավարար գործիքակազմի և ներուժի, որովհետև առավել շատ տպավորություն է, որ Փարիզը փորձում է լուծել դերակատարում և թել չկորցնելու խնդիր, այն ինտենսիվացող դիմակայությունում, որ համաշխարհային պատերազմմի համատեքստում ծավալվում է Կովկասում: Այդ իմաստով, երբ Մակրոնը հայտարարում է, թե այժմ դիվանագիտության ժամանակը չէ, արդյո՞ք նկատի ունի այն, որ Ֆրանսիան կարող է կայացնել միակողմանի որոշումներ, որոնք չեն տեղավորվի դիվանագիտական նրբությունների և նրբերանգների տրամաբանության մեջ: Բայց, միաժամանակ դա կարող է հարց առաջացնել, թե այդ որոշումները որքանով են լինելու իրագործելի, և որքանով կարող են ունենալ հակառակ ազդեցություն, այսինքն դառնան այլ ուղղություններում միակողմանի որոշումների «լեգիտիմ առիթ», այպիսով դառնալով Ֆրանսիայի «ստեղծած» առիթով Կովկասի ապակայունացման մեկնարկ: Սա  իսկապես բավականին նուրբ պահ է, որտեղ շատ կարևոր է օգնելու մեծ ձգտումով չվնասել իրավիճակին ակամա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում