Friday, 17 07 2026
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Նիկոլ Փաշինյանն ազդարարում է Անկախության հռչակագրի «խմբագրու՞մ»

Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առիթով իր ուղերձում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը «փակել է Խորհրդային Միությունից» հեռանալու մեր ճանապարհները, լինելով այնպիսին, որ ենթադրել է կոնֆրոնտացիոն բնույթի հարաբերություն մեր հարևանների հետ: «Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով», հայտարարել է Փաշինյանը:

Փաստացի նա ազդարարում է, որ, ըստ իհարկե իր պատկերացումների, Անկախության հռչակագիրը չի համապատասխանում ներկայիս իրողություններին և հեռանկարներին, հետևաբար, եթե այն ունի խորը քննության կարիք, ուրեմն Փաշինյանը պարզապես ակնարկում է Անկախության հռչակագիրը բովանդակային փոփոխության ենթարկելու անհրաժեշտության մասին: Փաստացի ստացվում է, որ՝ կամ պետք է փոխվի այն քաղաքականությունը, որ վարում է Փաշինյանը, կամ պետք է փոխվի նրա իշխանությունը, կամ պետք է փոխվի Անկախության հռչակագիրը, որովհհետև այն Հայաստանի համար ուղենշային փաստաթուղթ է, իսկ Նիկոլ Փաշինյանը ներկայումս վարում է մի քաղաքականություն, որը հակասության մեջ է այդ ուղենիշների հետ:

Բնական է, որ Փաշինյանը առաջարկում է փոխել ոչ թե իր իշխանությունը, կամ իր իշխանության քաղաքական մոտեցումները, այլ՝ Անկախության հռչակագրի բովանդակությունը: Բայց, դա արվում է առավել լայն և «վեհ» նպատակի ձևակերպումով. «Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում», հայտարարում է Փաշինյանը: Եթե ավելի պարզեցնենք նրա այդ հայտարարությունը, ապա նշանակում է, որ միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերության կարգավորումն ու խաղաղությունն է, որ կերաշխավորի Հայաստանի անկախությունը, այլապես կա ԽՍՀՄ ռիսկ, այսինքն, այսպես ասած՝ «մեզ փրկելու եկող Ռուսաստանի»  ռիսկ, որի գինը այսպես կոչված  «միութենական պետությունն» է:

Իսկապե՞ս այդ իրավիճակն է, թե՞ Հայաստանի վարչապետը ստեղծում է այդպիսի իրավիճակ, այդ կերպ իր իշխանությունը նույնացնելով Հայաստանի անկախության հետ, ըստ այդմ իր իշխանության կամ դրա վարած քաղաքականության դեմ որևէ դիրքավորում «հավասարեցնելով» Հայաստանի անկախության դեմ դիրքավորմանը: Սա անշուշտ բավականին խորը ուսումնասիրության ենթակա հարց է: Ավելին, մինչև Անկախության հռչաագրի բովանդակության խորը քննությունը, թերևս հարկ է խորը քննության ենթարկել Հայաստանի ներկայիս իշխանության այդ «բանաձևերի» բովանդակությունը, տրամաբանական կապը առկա իրողությունների հետ, հասկանալու համար, թե իսկապես ո՞րն է խնդիրը՝ Հայաստանի անկախությա՞ն, թե պարզապես Հայաստանում իշխանության պահպանումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում