Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Պաշարված Արցախում գերխնդիրը հումանիտար ճգնաժամի հաղթահարումն է, ոչ թե ուրիշի խումհարին կես շիշ օղի բերելը

ինչո՞ւ ռուս խաղաղապահների մանդատի հարց Ստեփանակերտը չբարձրացրեց, ասենք, Փառուխ-Քարագլուխ ռուս-ադրբեջանական համատեղ գործողությունից հետո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ԱԺ-ի կոչը Հայաստանին՝ ռուս խաղաղապահներին անհապաղ միջազգային մանդատ տալու հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ին, այն դեպքում, երբ այդ նույն ամբիոնից հայհոյախառն հայտարարություններ են հնչում Հայաստանի իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հասցերին:

-Խնդիրը եկեք չպայմանավորենք դրանով։ Իհարկե, ԱԺ ամբիոնին անհարիր երևույթ էր։ Բայց չեմ կարծում, թե դա Նիկոլ Փաշինյանի պաշտոնական մոտեցման փոփոխության առիթ կդառնա։ Հարցը խորքային է, լիարժեք պատասխանելու համար քաղաքագիտական խոր վերլուծության կարիք կա։ Կաշխատեմ հակիրճ ձևակերպել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեկ օրում չի ծնվել, անցել է քննարկումների մի քանի փուլ։ Այդ ընթացքում Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ խորհրդատվություններ ունեցե՞լ է։ Կամ ինչո՞ւ Մոսկվան, երբ Բաքուն հրաժարվեց հաստատել ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատը, հենց ինքը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, չբարձրացրեց իր խաղաղապահ առաքելությանը միջազգային լեգիտիմության տալու հարցը։ Ասենք, գոնե հասնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությանը։

Կամ ինչո՞ւ ռուս խաղաղապահների մանդատի հարց Ստեփանակերտը չբարձրացրեց, ասենք, Փառուխ-Քարագլուխ ռուս-ադրբեջանական համատեղ գործողությունից հետո։ Կամ ինչու՞ 2020թ․ նոյեմբերի 10-ին Արցախի ԱԺ-ն չհայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը կամ թեկուզ Լեռնային Ղարաբաղը միանում է զինադադարի մասին համաձայնագրին և ստանձնում այն կատարելու իր բաժին պատասխանատվությունը։ Չէ՞ որ դա հնարավորություն էր, որպեսզի լեգիտիմացվի գոնե պաշտոնական Ստեփանակերտի և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության կոմունիկացիան։ Ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել։ Հիմա ի՞նչ։ Ադրբեջանում խոսում են ՌԴ խաղաղապահների անցանկալի ներկայությունից հնարավորինս արագ ազատվելուց, և Հայաստա՞նը պիտի կանխի։ Ինչպե՞ս, ինչու՞։ Չեմ ուզում դավադրապաշտության տրվել, բայց այստեղ ինչ-որ բան այն չէ։ Պաշարված Արցախում գերխնդիրը հումանիտար ճգնաժամի հաղթահարումն է, ոչ թե ուրիշի խումհարին կես շիշ օղի բերելը։

Ընդհանրապես, ի՞նչ կտա այդ հարցով Հայաստանի կողմից ՄԱԿ-ին դիմելը: Արդյոք ճիշտ չէր լինի, որ Ռուսաստանն ինքը այդ հարցով դիմի ՄԱԿ-ին, քանի որ ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է:

-Այդ մասին արդեն ասացի։ Ռուսաստանն ինքը պետք է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կամ Եվրամիության հետ քննարկի ԼՂ-ում իր խաղաղապահների հարցը։ Կամ էլ Բաքվի հետ նոր դիսկուրդ բացի՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատը, նրա պարտականությունների և իրավասությունների շրջանակը։ Սա էլ հնարավորություն է։

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը։

-Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում Արցախի իշխանությունների վերջին քայլերը, որոնք վրաններ են տեղադրել հրապարակում և նստացույց սկսել:

-Իշխանությունը ժողովրդից ստացած մանդատի համար պատասխանատվություն է։ Եթե Արցախի ժողովուրդը նրան լիազորել է գնալ այդ քայլին,իսկ արձագանքներից դատելով մեծամասնությունը ողջունում է, ուրեմն այս փուլում դա պետք է։

-Սամվել Բաբայանն էլ կոչ էր արել ուղիղ երկխոսություն սկսել Արցախի և Ադրբեջանի միջև: Ձեր կարծիքով որն է ամենաարդյունավետ ճանապարհը:

-Սամվել Բաբայանը ճիշտ է։ Բայց, ցավոք, այդ մոտեցումը հանրային-քաղաքական բավարար աջակցություն, կարծես, չի ստանում։ Ինչու՞՝ պատճառները խորքային են, չարժե մանրամասնել։ Ավելի էական է Բաբայանի առաջին գաղափարը՝ քննարկումներով հստակեցնել Բաքվի հետ երկխոսության օրակարգը։ Մարդիկ դրանից փախչում են, ինչպես սատանան խունկից, բայց ամեն բաց թողնված օրը սեղմում է մեր դիսկուրսի սահմանները։ Եթե սթափության պահն ուշանա, ապա մոտ ապագայում, գուցե հենց հաջորդ ամիս, ունենալու ենք իրավիճակ, երբ Բաքվի հետ գազի, էլեկտրաէներգիայի և պարենի մատակարարումից զատ քննարման թեմա չենք ունենալու։ Բաբայանին կարելի է ընդունել կամ՝ ոչ, համակրել կամ հակակրել, բայց իրավիճակի և հնարավոր ելքի նրա ընկալումը մերժել չես կարող։ Դա հնարավորություն է, որ պետք է համադրվի այլ հնարավորությունների, եթե այդպիսիք տեսնվում կամ գոնե ադեկվատ մտածողությամբ ձևակերպվում են՝ արդյունքում ունենալու հաշվարկված ճանապարհային քարտեզ՝ ինչի՞ց ենք սկսում, ու՞ր ենք շարժվում, ինչպե՞ս և որտե՞ղ ենք հասնելու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում