Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՌԴ-ն Հայաստանից զենքի համար վճարված $400 մլն. պարտքի դիմաց պետք է զիջի գազատարների նկատմամբ իր սեփականությունը

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70.000 դրամ, իսկ այս պահին 67.700 դրամ․ «Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով»:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մատակարարվող գազի սակագնի հաշվարկման պատմությունն ունի տասնամյակի պատմություն. «Ի սկզբանե գազի սակագնի հաշվարկման մեխանիզմն ունեցել է կոռուպցիոն բնույթ և սպասարկել է գազ մատակարարող կազմակերպության բնական մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդի» շահերը։ Դրա շրջանակներում էր նաև, որ գազի չեղած պարտքի դիմաց Ռուսաստանին կամավոր հանձնվեցին հինգ կարևւորագույն ռազմավարական օբյեկտներ։

Սակագնի հաշվարկման ժամանակ երկակի մոտոցում էր բնակիչների և տնտեսությամբ զբաղվողների համար։ Բնակիչների համար սահմանվում էր դրամով, տնտեսվարող սուբյեկտների համար դոլարով, այսինքն՝ միևնույն ապրանքի սակագնի հաշվարկման ժամանակ կիրառվում են տարբեր արժույթներ։ Եվ դա հնարավորություն էր ընձեռում ՀԾԿՀ-ին սիրահոժար անձնական և կոլեկտիվ շահերը սպասարկող կոռուպցիոն մեխանիզմներով բավարարել մենաշնորհատեր կազմակերպության շահերը՝ ի հակասություն իր կանոնադրության, որտեղ սահմանված է, որ սակագների սահմանման ժամանակ հանձնաժողովը պետք է հավասարակշռի սպառողների և մատակարարների շահերը»,-ասաց տնտեսագետը:

Արիստակեսյանի խոսքով՝ սակագների հաշվարկման կոռուպցիոն մեխանիզմների հեղինակը և կատարողը երկար տարիներ եղել է ՀԾԿՀ այսօրվա նախագահը, որի գործունեությունը տարիներ շարունակ քննադատել է ՀՀ այսօրվա նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անգամ կազմակերպելով քաղաքացիների երթ՝ սպառողների համար սակագների անհիմն բարձրացման կապակցությամբ։

«Ամբողջովին համամիտ եմ, որ պետք է նվազեցնել ոչ միայն 16 դրամով այլ ավելի շատ, այն հիմնավորմամբ, որ դրամ-դոլար փոխարժեքը փոխվել է մոտ 25 տոկոսով: Հայկական դրամն արժևորվել է, հետևապես առնվազն բոլոր սպառողների համար սակագինը պետք է նվազեր 25 տոկոսով։ Ավելին, անցած մեկ տարվա ընթացքում փոխարժեքների տատանումների հաշվին «Գազպրոմ Արմենիայի» ստացած գերշահույթը պետք է հաշվարկվեր սակագնի մեջ՝ նվազեցնելով այն։ Կարծում եմ նաև, որ պետք է իրավապահ մարմիններն այս երևույթն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում և քննարկեն ՀԾԿՀ կոռուպցիոն գործունեությունը՝ ի նպաստ մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիայի» և ի վնաս Հայաստանի գազ սպառողների։

Այս խնդրի լուծումը մենք տեսնում ենք նաև բնական գազի մատակարարման մենաշնորհի վերացման ճանապարհով։ Վաղուց ժամանակն է , որ շուկան ազատակացվի և Հայաստան մտնող գազատարների սեփականությունը փոփոխվի»,-հայտարարեց Արիստակեսյանը:

Այս կապակցությամբ, ըստ նրա, լավ առիթ է այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանից ռազմական տեխնիկայի համար վճարված 400 միլիոն դոլարի պարտքի դիմաց իր գազատարների նկատմամբ սեփականությունը զիջի Հայաստանին, ազգայնացվեն այդ գազատարները, և Հայաստանը կարողանա իրականացնել անկախ, Ռուսաստանի էներգետիկ մահակից զերծ քաղաքականություն։

«Սակագների հաշվարկման կոռուպցիոն մեխանիզմների գործում խիստ անհանգստացնող է նաև ՀԾԿՀ կազմում քաղաքացիական կազմակերպությունների անգործությունը, որոնք կոչված են ներկայացնելու քաղաքացիների շահերը և պաշտպանելու դրանք։ Թեև պարբերաբար նրանք կիսաձայն են բարձրաձայնում, այդուհանդերձ, որոշակի հաջողության չեն հասնում, քանզի ՀԾԿՀ մասին օրենքով նրանց լիազորությունները սահմանափակ են։ Ես առաջարկում եմ նախագահի գործուն ջանքերը ՀԾԿՀ կոռուպցիոն մեխանզիմերի վերացման ուղղությամբ»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում