Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը մեծ քաղաքական գին կվճարի, իսկ Իրանը կփորձի հնարավորինս հեռու մնալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

-Պարոն Սուրենյանց, ակտիվորեն քննարկվում է «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի զեկույցը, որում փորձագետները նշում են, որ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարից, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։ Կիսու՞մ եք այս գնահատականները։

-Հենց ձեր լրատվամիջոցին տված իմ բազմաթիվ հարցազրույցնում ես գրեթե նույն շեշտադրումներով կանխատեսումներ եմ արել։ Ակնհայտորեն Ադրբեջանին մեծ պատերազմ պետք չէ, որովհետև ինքը լոկալ էսկալացիաներով, սողացող պատերազմի մարտավարությամբ իր բանակցային դիրքերն ուժեղացնելու խնդիր ունի։ Այսինքն՝ չկան հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է հրահրելու։ Եվ ոչ թե այն պատճառով, որ չի կարող՝ ուժային  առավելությունը, ցավոք սրտի, իրենցն է, պարզապես պատերազմի համար միայն ուժային դիսբալանսը բավարար չէ։ Բաքուն հաշվարկում է նաև միջազգային խաղացողների արձագանքը, նաև այն գինը, որ պետք է վճարի հնարավոր մեծ պատերազմի դեպքում։ Բնականաբար՝ այդ բոլոր գործոնները հաշվի առնելով, ընտրում է այն  մարտավարությունը, որն իրեն առավելագույն օգուտ կտա, ավելի քիչ իմիջային  հարվածներ կհասցնի։

-Իսկ ո՞րն է այդ գինը, որ լայնամասշտաբ գործողությունների դեպքում Ադրբեջանը  կվճարի։

-Լայնամասշտաբ պատերազմի դեպքում միջազգային արձագանքն ու ներգրավվածությունն ավելի մեծ է լինում, ինչի պատճառով, բնականաբար, պատերազմ սանձազերծողը որոշակի քաղաքական գին է վճարում։ Ադրբեջանն այսօր որդեգրել է հետևյալ մարտավարությունը՝ սողացող պատերազմ, փոքր էսկալացիաներ, ինչի հետևանքով նա թեկուզ քիչ, բայց նորանոր պատերազմներ է վերցնում թե՛ Հայաստանի Հանրապետությունից և թե՛ Արցախի այն հատվածից, որը գտնվում է ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի ներքո։ Այդ մարտավարության պարագայում, մենք ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը որևէ լուրջ միջազգային հակազդեցության չի հանդիպում։Այսինքն՝  ռուսական խաղաղապահ առաքելությունը չի դիմադրում (պատճառների մասին շատ ենք խոսել), արևմուտքից չեն հետևում պատժամիջոցներ։ Տեսնում ենք նույնիսկ, որ միջազգային օրակարգում Լաչինի միջանցքի հարցը մոռացվել է, համենայնդեպս կա այդպիսի տպավորություն։ Այս մարտավարությունը Ադրբեջանին բերում է մաքսիմալ դիվիդենտներ.անընդհատ լարվածության մեջ պահել Հայաստանը, Արցախը, պարբերաբար ստրատեգիական նշանակության նոր տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ, ինչն անխուսափելիորեն բերում է բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերի  ուժեղացմանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա  ես դարձյալ համաձայն եմ զեկույցում հնչած գնահատականների հետ՝ այո՛, Իրանը մեր բնական դաշնակիցն է սկզբունքային մի շարք հարցերում, այդ թվում Հայաստանի տարածքային ամբողջականության  պահպանման հարցերում։ Այդ մասին Թեհրանը բազմիցս ասել է։Սակայն այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա՝ արդյոք Իրանը ինքնուրույն ռեսուրսներ ունի պատերազմի մեջ ներգրավելու համար։ Ես այս հարցում փոքր ինչ թերահավատ եմ։ Իրանը ձգտելու է հնարավորինս հեռու մնալ պատերազմից, քանի դեռ պատերազմն իր տարածք չի մտել։

-Այսինքն Իրանից հնչող շոյող հայտարարությունները գործնական դրսևորումներ չե՞ն ունենա։

Պետք է ռեալ ու պրագմատիկ դատենք, թե որ երկրի աջակցությունն իրականում ինչպես կարող է դրսևորվել։ Պետք է հասկանալ՝ որտեղ է սկսվում իրական քաղաքականության գիծը և որտեղ է շարունակվում հռետորաբանությունը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում