Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Այսօր Ավագ Ուրբաթ է. Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա

Այսօր Ավագ Ուրբաթ է: Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության և թաղման կարգն է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը, գրում է qahana.am-ը:

Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերը պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:

Բուն Ավագ ուրբաթ օրը նշվում է Հիսուսի` խաչից իջեցման և թաղման հիշատակը: Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար։ Այս օրը Ս. Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն Ինքը պատարագվեց խաչի վրա:

Ավագ Ուրբաթ առավոտյան Խաչելության կարգն է կատարվում, կարդացվում են ընթերցումներ Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին նվիրված՝ Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները:

«Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Քրիստոս Իր մահով ջնջեց մեր հակառակության կամ թշնամության ձեռագիրը, հաշտեցրեց Հայր Աստծո հետ, ազատեց անեծքից և հավիտենական դատապարտությունից: Քրիստոս Իր կամքով հանձն առավ մահը. «Ես Իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ: Այն Ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ Ես Ինքս եմ այն տալիս, իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու» (Հովհաննես 10:17-18):

Երեկոյան կատարվում է Թաղման կարգ: Բոլոր եկեղեցիներում պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, որի կենտրոնում դրվում է մեծ խաչ՝ պատված սպիտակ թաշկինակով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի պատանքը:

Այս օրվա հոգևոր արարողությունները հիշեցնում են մեզ մեղքի խավարի մասին: Ավագ Ուրբաթ օրը, ինչպես արդեն նշվեց, Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի և ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթեոս 26:47-27:56):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում