Sunday, 12 07 2026
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Սյունիքին առնչվող կարևոր որոշում

Կառավարությունն ապրիլի 6-ի նիստում որոշում է կայացրել ավելի քան 440 միլիոն դրամ հատկացնել Սյունիքում մոտ չորս տասնյակ կրթահամալիր ստեղծելու նախագծանախահաշվային աշխատանքի համար: Ըստ կրթության նախարարի, կրթահամալիրներ կստեղծվեն Կապանում, Գորիսում, նաև մարզի խոշորացված այլ համայնքներում: Դա կիրականացվի կրթության բարելավման ծրագրի շրջանակում: Ավելին, ըստ նախարարի տեղեկության, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ նախատեսվում է իրականացնել երկու խոշոր «սմարթ-կենտրոնի» կառուցում Սյունիքում, որի վերաբերյալ հիմնադրամը աջակցության շուրջ քննարկումներ ունի նաև Եվրամիության հետ:

Նկատենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը առաջին «սմարթ-կենտրոնը» կառուցեց Լոռու մարզի Դեբեդ գյուղի մերձակայքում, Դսեղի ճանապարհին, ինչը էապես նպաստել է այդ շրջանի տնտեսական աշխուժության բարելավմանը: Տվյալ պարագայում սակայն, Սյունիքին առնչվող ծրագրերի առանցքային նշանակությունը առավել համալիր ու հավաքական է, և լինելով կրթական, իր բնույթով ըստ էության ռազմավարական-քաղաքական է: Որովհետև, Հայաստանի կարևորագույն մարզը, որն անկասկած նաև աշխարհաքաղաքականության ուշադրության կարևոր թիրախ է, հայկական ինքնիշխանության տակ կարող է պահվել ոչ միայն զուտ ռազմական բաղադրիչների ապահովմամբ, այլ նաև առավել խորքային սոցիալ-հասարակական, հոոգեբանական, տնտեսական:

Ի վերջո, սրանք են ոչ միայն Սյունիքի, այլ գործնականում ամբողջ Հայաստանի գերագույն մարտահրավերները, որոնվհետև դրանց հաղթահարման ուղղությամբ աշխատանքային գործընթացների կայուն  և էֆեկտիվ կենսագործումն է նաև, որ բերելու է պաշտպանական մակարդակում Հայաստանի համալիր, համակարգային կարողությունների աճի: Օրինակ, ինչպես առիթ եմ ունեցել նշելու բազմիցս, Հայաստանի համար ռազմավարական կարևորագույն կետում՝ Մեղրիում, որը նաև առանցքային աշխարհաքաղաքական կետ է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ հանգույցում, ապրում է ընդամենը 5000 հազար մարդ: Իսկ դեմոգրաֆիան զուտ թվաբանություն, բնակչության վիճակագրություն չէ: Դեմոգրաֆիան չափվում է դրանով, սակայն կազմավորվում է կենսագործունեության խորքային, ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային իրողություններով:

Անկասկած է, որ այսօր Սյունիքում գերհրամայական է արտաքին պաշտպանությունը, հատկապես, երբ տեղի են ունենում սահմանային այնպիսի իրողություններ, ինչպիսին ընդամենն օրեր առաջ Տեղ-Կոռնիձոր հատվածում կատարվածը: Անկասկած է, որ պետությունն այսօր առավելագույնը պետք է անի պաշտպանական այդ հարցերը լուծելու և իրողությունները բավարար արդյունավետությամբ սպասարկելու համար: Բայց, անկասկած է նաև, որ, որևէ պաշտպանության գիծ ոչ միայն ամուր է պահում թիկունքը, այլ նաև ինքն ամրանում է թիկունքով: Եթե չկա այդ փոխադարձությունը, եթե չկա ամրապնդման գործընթացներում փոխադարձության այլ առնվազն կայուն բալանսը, չի կարող բավարար արդյունավետություն լինել թե պաշտպանական առաջնագծում՝ բառի բուն կամ պատկերավոր իմաստով, և թե թիկունքում: Ահա թե ինչու է Սյունիքում որևէ պաշտպանական միջոցառումից ոչ պակաս կարևոր սոցիալ-հոգեբանական, տնտեսական խորքային հանգույցների ձևավորման և արդիականացման որևէ ծրագիր, հետևաբար դրա ուղղությամբ կատարվող որևէ հատկացում: Նաև շատ կարևոր է այդ ամենում հնարավորինս շատ արտաքին գործընկերային հաղորդակցության ապահովումը, արտաքին քաղաքականության համար անհրաժեշտ բազմավեկտոր սկզբունքի կամ ռեժիմի՝ այստեղ էլ ապահովման աննհրաժեշտությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում