Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր

Օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության և ֆինանսների նախարարությունների կողմից ներկայացված բողոքները։ Վերջիններիս վերաքննիչ վարչական դատարանի և վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտերով պարտավորեցվել էր ընդունել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հայցվորներին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրամանը: Այս գործերով փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ 4 տարվա համառ պայքարից հետո վերջապես հաջողություն է արձանագրվել։

Այնուամենայնիվ, ՀՀ Զինված ուժերի հազարավոր սպաների բնակարանային խնդիրը տարիներ շարունակ չի լուծվել և մինչ օրս էլ գտնվում է լուծման ընթացքում, Նորիկյանի խոսքով՝ հազարավոր սպաներ այդպես էլ չեն բնակավորվել։

Փաստաբանը նշեց, որ 2019 թվականի դեկտեմբեր ամսին կառավարությունը պահեստազորում գտնվող սպաների որոշակի խմբի բնակարան հատկացնելու վերաբերյալ համապատասխան որոշում կայացրեց, որի համար նախատեսեց 5 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամ։

«Հատկանշականն այստեղ այն հանգամանքն էր, որ անտեսելով գործող իրավակարգավորումները՝ գործող կառավարությունը Երևան քաղաքում բնակարան ստացող պահեստազորում գտնվող սպաների համար նախատեսել էր բնակարանի գնի 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը ենթադրվում է, որ պետք է պահեստազորում գտնվող սպաները սեփական միջոցներով տրամադրեին այդ բնակարանների գնման համար։ Մենք դիմել ենք ՊՆ-ին սկզբնական փուլում՝ խնդրելով տրամադրել բնակարանները, ստացել մերժում և համապատասխան հայցով դիմել ենք ՀՀ վարչական դատարան։ Եվ այս դատական հայցերը Երևանում բնակվող հարյուրավոր սպաների էին վերաբերում։ Վարչական դատարանն ամբողջությամբ բավարերեց մեր պահանջները, սակայն և՛ Ֆինանսների նախարարությունը, և՛ ՊՆ-ն բողոքարկեցին դրանք՝ վերաքննիչ բողոք ներկայացնելով, բայց վերաքննիչ վարչական դատարանը նույնպես ամբողջությամբ մերժեք ՊՆ-ի և Ֆինանսների նախարարության բողոքները, և այդ երկու գերատեսչությունները բողոքարկեցին Վճռաբեկ դատարան»,-ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանը անցած տարի վարույթ ընդունեց բողոքները, և հիմա սկսվել են հրապարակվել Վճռաբեկ դատարանի որոշումները, որոնք նախադեպային են, որոնք ունեն ռազմավարական բնույթ, որոնցով հիմնավորվում է, որ կառավարությունը գերազանցել է Սահմանադրության 73-րդ հոդվածը, խախտվել են Զինծառայության և զիծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների մասին օրենքը։

Նրա խոսքով՝ ըստ էության՝ փորձ էր արվում կամայականորեն պարտադրել մի որոշում, ըստ որի՝ հազարավոր սպաներ կստանային փոխհատուցում 50 տոկոսի չափով, այն դեպքում, երբ պետության կոգնիտիվ պարտականությունն է եղել ապահովել զինծառայողներին բնակարանով։

«Սա գերկարևոր հաջողություն եմ համարում, արդարադատության փայլուն իրականացում։ Հույս ունեմ, որ արագ որոշումներ ստանալուց հետո կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե ՊՆ-ն փորձ անի ձգձգել կամ հրաժարվի կատարել դատական ակտերը, այդ դեպքում կդիմենք հարկադիր կատարման գործընթացին»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ շուրջ հիսուն գործով են դիմել դատարան, բայց դրանք տարածվելու են հարյուրավոր ընտանիքների վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում