Պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը լուրջ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին` հայտարարելով, որ ԱՄՆ-ին ուղղված նրա քաղաքականությունը անշնորհակալ է և կհանգեցնի Իսրայելի հետագա մեկուսացմանը գլոբալ մակարդակով: Այս մասին հաղորդում է Boolmberg գործակալությունը:
Այս հայտարարությունը Գեյթսն ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Գեյթսն ասել է, որ Նեթանյահուի կառավարությունը Օբամայի վարչակազմին ոչ մի բան չի առաջարկել՝ որպես փոխհատուցում ԱՄՆ կողմից Իսրայելի նկատմամբ անվտանգության ոլորտում ցուցաբերած առատաձեռության համար:
Նշվում է, որ այս ելույթը Անվտանգության խորհրդի անդամների մոտ հակազդեցություն չի առաջացրել: Նշենք, որ Իսրայելի և ԱՄՆ հարաբերությունները վերջին շրջանում լարվում են, քանի որ երկու երկրների մերձավորարևելյան քաղաքականության մեջ զգալի տարբերություններ են նկատվել:










































