Saturday, 11 05 2024
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»

Հարց, որ չտրվեց վարչապետ Փաշինյանին. չեղած տեղից դուրս չեն գալիս

Մենք մտահոգություն ունենք, որ ՀԱՊԿ-ն է ուզում դուրս գալ Հայաստանից, Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք ՀԱՊԿ ԳՔ տեղակալի պաշտոնի քվոտայից Հայաստանի հրաժարումը ՀԱՊԿ-ից հրաժարման գործընթացի մի քայլ է: Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ ԳՔ-ն ավելի վաղ իրեն հարց էր տվել, որ կազմակերպությունը մտավախություն ունի, թե Հայաստանը կարող է դուրս գալ: Դրան ի պատասխան, ըստ Փաշինյանի, ինքն ասել է, որ Հայաստանն ունի մտավախություն, որ կարող է Հայաստանից դուրս գալ ՀԱՊԿ, ինչը ինքը համարում է մտահոգիչ: Այս դեպքում հարց է առաջանում, իսկ Հայաստանն ունի՞ ՀԱՊԿ-ին «պահելու» մտադրություն և քայլերի պատկերացում: Տրամաբանությունը հուշում է, որ, եթե կա մտահոգություն՝ կապված ՀԱՊԿ հնարավոր «դուրս գալու» հետ, պետք է լինի նաև այդ մտահոգությունը փարատելու գործողությունների կամ քայլերի պատկերացում, ինչ անել, որպեսզի կանխվի այդ մտահոգիչ զարգացումը:

Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս Երևանի քայլերի տրամաբանությունը, արվում են հակառակ քայլեր, ստեղծելով կամ խորացնելով պատկերացում, թե Հայաստանն է պատրաստվում հեռանալ ՀԱՊԿ-ից: Այդպիսով, կստացվի՝ համենայն դեպս ըստ Հայաստանի իշխանության գնահատականի, որ հեռանում է ՀԱՊԿ «բայց հեռանալու պատասխանատվությունը մնում է Հայաստանի վրա: Հայաստանը դեմ չէ՞ դրան՝ հրապարակավ մնալ պատասխանատվության տակ:

Չէ որ, եթե ՀԱՊԿ-ն ունի Հայաստանից «դուրս գալու» մտադրություն, այդ դեպքում դրա հնարավոր որևէ հետևանքի պատասխանատվությունը Հայաստանի վրա թողնելու համար կարող են ծավալվել բավականին վտանգավոր զարգացումներ, և այն, որ Երևանն արտահայտում է մտահոգություն՝ ՀԱՊԿ «դուրս գալու» առնչությամբ, վկայում է, որ լիովին գիտակցում է այդ հետևանքի կամ «մետաստազի», «դուրս գալու» գնի ռիսկը: Այդ պարագայում, որոշակիորեն չի համադրվում Երևանի բարձրաձայնած տրամաբանությունը՝ կատարվող քայլերի տրամաբանության հետ: Սա կարող է նշանակել, որ հրրապարակային ծավալումների ներքո, գործնականում տեղի ունեցողը ունի բոլորովին այլ տրամաբանություն, որտեղ բոլորովին էլ դուրս գալ-չգալու հարցը չէ էականը, լինի դա Հայաստանի, թե ՀԱՊԿ «դուրս գալու» հարց:

Գործնականում, այդ տրամաբանությամբ հռետորաբանության ներքո ծավալվում է թերևս բոլորովին այլ բնույթի քաղաքական գործընթաց, որը վերաբերում է առավել լայն տրանսֆորացիաների, որոնք առնչվում են եվրասիական ռեգիոնալ անվտանգության ճարտարապետությանն ընդհանրապես, և որտեղ առանցքային զարգացումները ծավալվում են Ռուսաստան-Իրան տիրույթում, ստեղծելով իրադրության բավականին զգայուն և նուրբ միջավայր:

Հայաստանի խնդիրը այդ միջավայրում մանևրի ապահովումն է, հաշվի առնելով այն, որ զարգանում է խիստ բազմաշերտ գործընթաց, ընդհուպ Չինաստանի միջնորդությամբ Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնության արձանագրում: Այդ իմաստով, Հայաստանը չունի որևէ տեղից «դուրս գալու» խնդիր, առավել ևս՝ ըստ էության չեղած տեղից, քանի որ ՀԱՊԿ որպես այդպիսին ռեգիոնում չկա վաղուց: Հայաստանն ունի խնդիր լինել այնտեղ կառուցվածքում, որը կձևավորի ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում