Friday, 17 07 2026
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Բաքու-Թեհրան հերթական լարվածությունը. «Եթե առիթից չօգտվենք ու նորից փաստի առաջ կանգնենք՝ որևէ մեկին չպետք է մեղադրենք»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը։

-Տիկին Բեգիջանյան, Բաքու-Թեհրան հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում։Ադրբեջանում Իրանի դեսպանն օրերս կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել Ադրբեջանի սահմանների մոտ իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի կապակցությամբ, պաշտոնական Բաքուն Թեհրանի գործողությունները որակում է որպես սադրանք: Ի՞նչ դիտարկումներ ունեք և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Դուք գիտեք, որ կան հրապարակումներ, որ Ադրբեջանը հնարավորություն է տալու Իսրայելին իր տարածքից օգտվել՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման պարագայում։ Դրա դիմաց Բաքուն ստանում է զինամթերք։ Այժմ Ադրբեջանը պարզապես սադրում է իրավիճակը։ Եթե հարաբերությունները չլինեին լարված, նման դեպքերն, ինչպիսին այս ինքնաթիռի դեպքն է, այսպիսի  արձագանք չէին ստանա։ Պարզապես լարվածությունը բորբոքեց նման իրավիճակ։ Հիշեցնեմ, որ սրան նախորդել էր դեսպանատան վրա  տեղի ունեցած հարձակումը։ Ալիևը՝ հաճոյանալով արևմտյան այն երկրներին, որոնք Իրանի դեմ լարված են, Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարեց, թե դա պետական ահաբեկչություն է։ Սակայն մենք  բոլորս գիտենք, որ գոնե Ալիևը ահաբեկչությունից խոսելու իրավունք չունի։ Այստեղ սակայն էական հանգամանքն այն է, որ Բաքվում շատ զայրացած են այն փաստի վրա, որ Իրանը միջանցքի հարցը համարում է կարմիր գիծ։ Նպատակ ունեն հենց այդ հարցում ճնշում գործադրել։

-Միևնույն ժամանակ Իրանում շարունակում են մտահոգվել, որ ադրբեջանական տարածքները կօգտագործվեն Իսրայելի կողմից՝ ի դեմ հարձակում իրականացնելու համար։

-Դա ոչ այնքան հնարավոր է, որքան արդեն փաստ։ Իսրայելի կատարած բոլոր քայլերը Իրանի դեմ՝ այդ թվում նաև զորանոցի վրա հարձակումը, Թեհրանում մշտապես նշում են, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի տարածքից։ Ես միանգամայն հավանական եմ համարում այդ տարբերակը։ Նույնիսկ գրվում է, որ Ադրբեջանը օդանավակայան կտրամադրի Իսրայելին՝ եթե հարձակում լինի Իրանի վրա։ Չնայած պետք է նշել նաև, որ Իսրայելն այսօրվա դրությամբ խիստ հարցականի տակ է դնում, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հնարավոր հարձակումներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Իսրայելը դա չի անի, ավելի շուտ սպառնալիքի ժանրից է։ Հատկապես վերջին զարգացումները՝ Իրան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերությունները բնականոնացվում են, դա նաև հանգեցնելու է արաբական մյուս երկրների՝ հատկապես Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների լավացման։ Այդ  երկրները Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ են ու գործընթացը կարող է շղթայական լինել։ Սաուդյան Արաբիան իր քաղաքականությունը փոխել է, ավելի շատ հավակնոտ ծրագրերով փորձում է երկիրը ներսից հզորացնել՝ նաև ներքին ենթակառուցվածքների հզորացմամբ։ Ուստի Սաուդյան Արաբիան ավելի շատ շահագրգռված է, որ տարածաշրջանում ստեղծվի անվտանգության կայուն իրավիճակ։ Բոլոր դեպքերում՝ որևէ մեկը չի կարող անտեսել Իրանին ու նրա ազդեցությունը տարածաշրջանում։ Եթե նախկինում ավելի շատ Իրանն էր շահագրգռված Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերություններ հաստատել, այս դեպքում՝ այժմ արդեն ավելի շատ Սաուդյան Արաբիան։

-Հիմա, երբ Իրանի ու Բաքվի հարաբերությունները լարված են, Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել իրավիճակից։

Ավելի մեղմ տարբերակը տեղի ունեցավ 90-ականներին, երբ Ադրբեջանը  շատ մտերիմ հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ։ Այդ ժամանակ պարսիկները շահագրգիռ էին Հայաստանի հետ սերտացնել փոխհարաբերությունները, հենց այդ ժամանակաշրջանում էլ ստորագրվեց հայտնի հուշագիրը։ Սակայն Հայաստանը չցանկացավ օգտագործել առկա հնարավորությունները։ Ես մշտապես ասել եմ՝ Հայաստանը ոչ թե  մտածում է իր շահերի մասին, այլ այն, թե ինչ կասի այսինչ կամ այնինչ պետությունը։ Օրինակ՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս կնայի այդ  հարցին, Ռուսաստանը թույլ կտա՞, թե՞ ոչ։ Եթե մենք մեզ  համարում ենք ինքնիշխան պետություն, պետք է մտածենք մեր շահերի մասին ու ունենանք ճիշտ դիվանագիտություն՝ մեզ հետ բնականոն փոխհարաբերություն ունեցող բոլոր եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հետ։ Այդ պետություններին էլ ապացուցենք, որ այլ ելք չունենք։ Դիվանագիտությունը հենց դրա համար է, իսկ մենք ունե՞նք ճիշտ դիվանագիտություն, կարծում եմ՝ ոչ։ Եթե այս առիթից չենք օգտվում ու փաստի առաջ ենք կանգնում, որևէ մեկը մեղավոր չէ։ Ո՛չ Ամերիկան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան  մեղավոր չեն, եթե մենք մեզ համար քայլ չենք ուզում անել։ Եթե մենք չենք անում, ուրիշներն ինչու՞ պետք է անեն մեր փոխարեն։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում