Sunday, 16 06 2024
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանին թույլ չեն տալու «ազատվել» Արցախի հարցից

Արցախի իշխանությունը որոշակի մանրամասներ է հանրայնացրել Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպումից, հերքելով տեղեկությունները, թե շփումների ընթացքում քննարկվել են «ռեինտեգրացիոն» հարցեր: Ստեփանակերտը հայտարարել է, որ ձևավորվել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հաղորդակցության աշխատանքային խումբ, որը գլխավորելու է անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկվել են հարցեր, կապված գազամատակարարման, էներգամատակարարման անխափանության, Լաչինի միջանցքի լիարժեք աշխատանքի, նաև Կաշենի ու Դրմբոնի հանքերում Ադրբեջանի ներկայացուցիչների մեկամսյա տեսողական շրջայցի հնարավորության հետ: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած շփումները առաջացրել են բուռն քննարկումներ:

Ի վերջո, այդ շփումները այն մասին են, որ Ադրբեջանը հասնում է «ռեինտեգրացիայի», Արցախը «ներքին խնդիր» դարձնելու իր նպպատակի՞ն, թե՞ հայկական կողմն է հասնում Արցախի սուբյեկտության իր նպատակին: Այդ հարցերը չունեն պատասխան, որովհետև դրանք թերևս իրականությանը համարժեք չեն ի սկզբանե: Այսօր ակնառու է հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան խնդրի վրա աշխարհաքաղաքական թեժ մրցակցության ու դիմակայության հանգամանքը: Իսկ աշխարհաքաղաքական այդ մրցակցությունը աչքի է ընկնում մեծ անկանխատեսելիությամբ: Դա էլ նշանակում է, որ առնվազն անկանխատեսելի է նաև իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան խնդրի հեռանկարի առումով: Այդ պայմաններում, որևէ սկզբունքային բան հազիվ թե հաջողվի թե հայկական, թե ադրբեջանական կողմին, իսկ որևէ հաջողություն կամ դրական միտում էլ կարող է լինել խիստ կարճաժամկետ, քանի որ կախված է լինելու միջազգային իրադրությունից, որը կարող է փոփոխվել ամեն պահի: Մի բան աներկբա է, որ, անկախ այդ մրցակցությունից, միմյանց հետ դիրքային կոշտ պայքարր մղող խոշոր կենտրոնների գերակշռող մեծամասնությունը որևէ կերպ թույլ չի տալու Ադրբեջանին «ազատվել» արցախյան հարցից, «փակել» այդ հարցը, այդ «էջը»: Ադրբեջանին դա թույլ չեն տալու, որովհետև դա կնշանակի մի էական աստիճանով դուրս թողնել Ալիևին ազդեցությունից: Իսկ այդ ազդեցության լծակը անհրաժեշտ է բոլոր խոշոր խաղացողներին, որոնք ներկայումս աշխարհաքաղաքական դիմակայության թեժ փուլի առանցքային մասնակիցներից են: Բուն խնդիրը հենց այն է, որ կա պայքար իրավիճակի կառավարման ղեկի, այլ ոչ թե Ադրբեջանի «անկախության» աստիճանը բարձրացնելու համար: Մնացյալը կախված է լինելու այն հանգամանքից, թե հայկական կողմը որքան արագ և որքան հիմնարար կերպով կկարողանա վերականգնել ուժերի հավասարակշռությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում