Tuesday, 07 05 2024
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան

«Կանայք թույլ սեռ չեն, բայց ծառայության համար կոչված չեն. նրանց առաքելությունը թիկունքում է»

Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել զինված ուժերում, հակասական կարծիքներ է ստեղծել մեր հասարակության ներսում։

Որոշ ռազմական փորձագետներ կասկածում են, որ կանանց կամավոր ծառայությունը կարող է արդարացված որոշում լինել, քանի որ մենք պատրիարխալ հասարակություն ենք։ Բայց այս թեմայի շուրջ ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով սա անգամ ուշացած օրինագիծ է։

«1994 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դեռ կոչվում էր Ռազմական ինստիտուտ, այդ ժամանակներում արդեն կային կարծրատիպեր, որ կանայք չեն կարողանալու կատարել, այն ռազմական խնդիրները, որոնք կարող են կատարել տղամարդիկ, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կանանց ներգրավվածությունը, հակառակը ավելի ամրապնդում է մարտական խնդիրների ճիշտ թիրախավորումը, և նրանց ներկայաթյունը այդ բնագավառում ավելի է սթափեցնում տղամարդկանց»։

Նա նշեց, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան բոլոր ոլորտներում թե՛ ռեֆորմների հետ կապված, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, և դրանք անմիջապես ազդում են բանակի վրա։

«Բանակը հասարակության ավելի խտացված տեսակն է, և եթե մարդկանց փակում ես որևէ տարածքում մի քանի ամսով կամ տարով, հասարակության խնդիրները այստեղ ավելի տեսանելի են դառնում»։

Ենթասպա Գոհար Հովհաննիսյանը, ով արդեն 7 տարի է՝ աշխատում է զինված ուժերում, օրինագծի առնչությամբ նշում է, որ կողմ է օրինագծի ընդունմանը, քանի որ կանայք ավելի պատասխանատվությամբ են կատարում իրենց առջև դրված խնդիրները և ևս կարողանում են տանել ցանկացած բարդություն։

«Ճիշտ է կանայք համարվում են թույլ սեռ, բայց ավելի ռեալ են վերաբերվում ծառայությանը. որոշ հարցերում ավելի սառը կարող են դատել և հավասարը հավասարի ծառայել տղամարդկանց հետ»։

Միևնույն ժամանակ կա նաև հակառակ կարծիքը օրինագծի վերաբերյալ. ուսուցչուհի Լուսինե Նազարյանի կարծիքով, օրինագիծը ընդունելը սխալ է, քանի որ կանանց գործը թիկունք ապահովելն է, այլ ոչ թե սահմանապահ գործողության մասնակցելը։

«Կանայք թույլ սեռ չեն,բայց ծառայության համար կոչված չեն.նրանց առաքելությունը թիկունքում է»։

Պաշտպանության նախարարությունը օրինագծում նշել է նաև, որ զինվորական ծառայությունն անցնելուց հետո կանանց համար սահմանվելու է պատվովճար՝ 1,5 մլն դրամի չափով:

Վերը նշված գումարը հենց բանակում եղած խնդիրները լուծելու համար օգտագործելու առնչությամբ, ռազմական փորձագետը նշում է, որ այսօր էլ բավական շատ գումարներ արդեն հատկացվում են բանակին, բայց հարցը այն է, թե ինչպես են բաշխվում այդ գումարները։

«Այսօր մեզ պետք են ռեֆորմներ հենց այդ ոլորտներում, կապված ռազմական տեխնիկայի, իրերի գնման և ֆինանսների ճիշտ կառավարման հարցում, որոնք էլ կբերեն նրան, որ կանանց կտրվի ոչ թե 1,5 մլն դրամ, այլ նաև ավելի բարձր երաշխիքներ։ Այդ թվում հրամանատարական կազմում ընդգրկվելու երաշխիքներ։ Ունենք բուժծառայության, լոգիստիկայի, հատուկ ծառայության մեջ ընդգրկված կանայք, բայց նրանք շատ քիչ թիվ են կազմում հրամանատարական կազմում»։

Մոտ 9 և ավել տարի զինված ուժերում ծառայություն իրականացնող Անուշ Օհանյանը, նշում է, որ չնայած ինքը զինված ուժերում է արդեն բավական երկար ժամանակ, բայց գալիս է պահը, երբ պետք է կատարես որևէ պարտականությունը, ու հասկանում ես, որ դու կին ես և չես կարող օրինակ ՝ մասնակցել ֆիզպատրաստությանը։ Այն հարցին, թե ինչպես կվերաբերվի ինքը, եթե իր աղջիկը ևս որոշի անցնել կամավոր զինվորական ծառայության, Անուշը նշում է.«Իմ աղջկան թույլ չեմ տա անցնի այդ բարդ ու դժվար ճանապարհը, որովհետև ես արդեն անցել եմ այդ ծանր ուղղով»։

Միևնույն ժամանակ նկարչուհի Թամարա Օհանյանը նշում է, որ կողմ կլինի, որ իր դուստրը անցնի կամավոր ծառայության.«Ամեն կին պետք է կարողանա իրեն պաշտպանել:

Ես ուրախ կլինեմ, եթե այդ շրջանը գա, աղջիկս ևս իրեն փորձի այդ ոլորտում և անցնի ծառայության.իր ներդրումն ունենան հայրենիքի պաշտպանության գործում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում