Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Իսկ Վարդան Օսկանյանը պատրա՞ստ էր այդ հարցում հրապարակավ աջակցել Փաշինյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ 2018 թվականից հետո փորձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտ անձանց միջոցով փոխանցել միտքը, որ պատրաստ է հանդիպել նրան և ներկայացնել արցախյան կարգավորման մադրիդյան սկզբունքների էությունը՝ ցույց տալով որոշակի մի քանի զիջումների հնարավորություն, որոնց միջոցով կարող էին գնալ կարգավորման և խուսափել պատերազմից: Ըստ նախկին արտգործնախարարի, Փաշինյանը խուսափել է հանդիպումից:

Վարդան Օսկանյանը նշում է, որ ինքն է ըստ էության մադրիդյան սկզբունքների հեղինակը, մասնավորապես այն դրույթների, որոնք ունեն բավականին հայանպաստ բովանդակություն: Չքննարկենք սկզբունքներն ու դրանց բովանդակությունը, քանի որ այստեղ իսկապես շատ տարողունակ հարց է, ու նաև շատ հարաբերական ու հակասական: Հետաքրքիր է, որ նախկին արտգործնախարարը ներկայումս է բարձրաձայնում, որ պատրաստ է եղել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և նրան մատնացույց անել զիջումների հնարավորություն, որ «ինչ-ինչ պատճառներով չեն արել նախկին նախագահները, բայց կարող էր անել Փաշինյանը, և գնալ կարգավորման», ինչպես նշում է Վարդան Օսկանյանը: Ինչու՞ նախկին արտգործնախարարը այդ պատրաստակամությունը չբարձրաձայնեց այն ժամանակ, որևէ ձևակերպումով, ինչը միանգամայն հնարավոր էր: Երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հանդիպել ու լսել նրան, ինչու՞ նախկին նախարարը չփորձեց լսելի դառնալ արդեն հանրության համար, բարձրաձայնելով իր մտահոգությունը, մատնացույց անելով հնարավորություններն ու ռիսկերը՝ թեկուզ ընդհանուր ձևակերպումներով, համենայն դեպս փորձելով գոնե ահազանգել, եթե անգամ փոքր էր շանսը, որ լսելի կլիներ հանրության համար: Ի վերջո, դա անելու դեպքում, Վարդան Օսկանյանի ներկայիս հայտարարությունը հանրության համար կլիներ շատ ավելի լսելի ու ընկալելի, շատ ավելի ծանրակշիռ:

Ի վերջո, հարց է, օրինակ, եթե Փաշինյանը այդ ժամանակ անսար Օսկանյանի քայլին, նա պատրա՞ստ էր լինելու հրապարակավ պաշտպանել նրան այն զիջումների հարցում, որ խորհուրդ էր տալու՝ հանուն կարգավորման: Օրինակ, նախկին իշխանությունը իր քարոզչական ամբողջ հնարավորությամբ, նաև իր ներկայացուցիչների ուղիղ հայտարարություններով 2018-ի մայիսից անմիջապես հետո պարբերաբար հայտարարում էին, որ Փաշինյանը եկել է «Արցախը հանձնելու»: Վարդան Օսկանյանը կարծես թե չի փորձել իր մոտեցումը արտահայտել այդ առնչությամբ, չի փորձել հորդոր հղել իր նախկին գործընկերներին, որպեսզի նրան այդօրինակ անընդհատ և կոշտ հռետորաբանությամբ չփորձեն Փաշինյանին մղել այսպես ասած հակառակ ծայրահեղության գիրկ, երբ նա էլ իր հերթին ամեն գնով փորձում էր ցույց տալ, որ հանձնող չէ: Դրական է, որ նախկին արտգործնախարարն այսօր իր նախկին գործընկերների համեմատությամբ առավել անկեղծորեն խոսում է այն մասին, որ իրատեսական չէ միջազգային օրակարգ բերել Արցախի ինքնորոշման և անկախության հարց, հետևաբար պետք է դնել համեստ խնդիրներ, օրինակ՝ պարզապես խուսափել ներկայիս անբարենպաստ իրողությունները ամրագրող և խորացնող որևէ փաստաթղթի ստորագրումից: Խոշոր հաշվով, պաշտոնական Երևանը կարծես թե դա էլ փորձում է անել: Ինչպիսի դիվանագիտական հմտությամբ և հաջողությամբ, սա իհարկե այլ հարց է, և այստեղ անշուշտ նախկին արտգործնախարարի գնահատականը առնվազն պետք է լինի լսելի, հաշվի առնելով նրա ահռելի փորձը: Սակայն, այստեղ էլ, որևէ ընդդիմախոս պետք է թերևս լինի չափազանց բարեխիղճ, որպեսզի վաղը որևէ իրավիճակում հանկարծ չպարզվի, որ ունեցել են ամենաճիշտ անելիքի մասին պատկերացում, սակայն եղել են մերժված: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզի այսօր հնչող արտահայտությունները լինեն առավել առարկայական, պատասխանատու, հնարավորինս բաց (հասկանալի է, որ չեն կարող լինել ամբողջապես բաց), որպեսզի հետո որևէ մեկը չհայտարարի, թե՝ մենք Փաշինյանին ասացինք կամ ասում էինք, իսկ նա՝ չլսեց: Դրա համար թերևս միշտ կարևոր է նախ և առաջ գտնել հանրության հետ խոսելու բանաձևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում