Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Երուսաղեմում ոստիկանները պետք է այսօր հանդիպեն Հայոց պատրիարքին. իրավիճակն այս պահին լարված է

Երուսաղեմում հայերի և ծայրահեղ հրեաների միջև բախումները վերջին երեք ամիսներին ինտենսիվացել են։ Շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, երեկոյան մի խումբ ծայրահեղ հրեաներ փորձել են պատրիարքարանի դրոշը վայր իջեցնել և ծեծկռտուք է եղել  հայ երիտասարդների և ծայրահեղական հրեաների վրա։

Դեպքի ժամանակ ոստիկաններ են եկել, որոնք շատ կոշտ են վարվել հայ երիտասարդների հետ,  ուժեղ հարվածներ են հասցրել նրանց եւ բերման ենթարկել: Հայ երիտասարդներից մեկին պահել են ոստիկանությունում մեկ օր եւ միայն կիրակի է ազատ արձակել, այն էլ այն բանից հետո, երբ Հայոց պատրիարքարանը որոշակի ճնշում է գործադրել եւ ստիպել ոստիկանությունն ավելի օբյեկտիվ լինել:

Նկատենք, որ հատկապես վերջին երկու-երեք ամիսներին շատ են լինում այսպիսի բախումներ: Երուսաղեմում «Առաջին լրատվական»-ի աղբյուրը նշեց. «Ընտրվել է աջակողմյան կառավարություն, որոնք փոքրամասնությունների դեմ են, ծայրահեղ հրեա երիտասարդներին աջակցում են, մշտական մտայնություն կա, որ փոքրամասնությունների դեմ բախումներ տեղի ունենան։ Պատրիարքարանի պատերին գրել են՝ «մահ քրիստոնյաներին»։

Ծայրահեղականները գոռացել են՝ դուք այստեղ թաղամաս չունե՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացեք մեր երկրից։ Եվ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաև մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնվել, ուրիշ տեղ չունենք գնալու», մյուս ծայրայեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին եւ երկուսով փախուստի են դիմել:

Հուսանք, որ ոստիկանությունը պետք է քննի այս հարձակումը, պետք է քայլեր ձեռնարկի հրեա ծայրահեղականների դեմ, որ հետագայում նման դեպքեր տեղի չունենան։ Պատրիարքությունը, ամենայն հավանականությամբ, ոստիկանությանը իր բողոքը կներկայացնի»:

Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են երկու հրեա ծայրահեղականներին և ձերբակալել նրանց:

 

Այս դեպքի առնչությամբ, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանները պետք է այսօր հանդիպեն պատրիարքին։  Նա նշեց, որ իրավիճակն այս պահին լարված է. «արաբների և հրեաների միջև է լարվածությունը, որը մեզ հետ որևէ կապ չունի»,-ասաց Հայր Աղան Գոգչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում