Tuesday, 07 05 2024
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

2022-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սահմանային հատումների հաշվեկշիռը դրական է. տարբերությունը կազմում է 28․637

2022 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանում սահմանային հատումների հաշվեկշիռը դրական է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, սահմանահատումների դրական հաշվեկիռը կազմել է 28 637, իսկ Հայաստանի Հանրապետության փաստաթղթերով անձանց կողմից իրականացված սահմանային անցումների տարբերությունը՝ – 23 458:

Հարցին, թե արդյոք սահմանահատումների հետ կապված լուրջ փոփոխություններ ունե՞նք, Կույումջյանը պատասխանեց. «Այս պահին նախորդ տարվա հետ համեմատություն չենք արել, որովհետև ապրիլից ենք սկսել ամսական կտրվածքով ստանալ սահմանահատումների տվյալները, ուստի նախորդ տարվա հունվար-նոյեմբերի հետ համեմատություններ չունենք»:

Նա նաև դժվարացավ ասել, թե Հայաստանից մեկնողները ո՞ր երկրներում են հանգրվանում, քանի որ վիճակագրության կոմիտեն ֆիքսում է, թե անձը որ երկրի անձնագրով է հատում սահմանը, բայց թե որտեղ է իր վերջին հանգրվանը՝ չի կարող ասելԱ:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շուտով տարեկան վիճակագրությունը կհրապարակվի, կտեսնենք՝ հիմնականում որ երկրներ են գնում մեր հայրենակիցները։

«Որպես աշխատավայր, այո՛, ՌԴ-ն է մնում առաջին հորիզոնականում։ Եվրոպայում շատ դժվարացել է  հաստատվելը, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այնքան փախստականներ կան Ուկրաինայից։ Ընդհանուր առմամբ՝  միգրացիոն քաղաքականությունն այնպիսին է, որ առաջնահերթությունը ուկրաինաացիներին է տրվում։ Պետք է հասկանալ՝ որ աշխարհում պետությունները հիմա ավելի քիչ են հակված ընդունել օտարերկրացիներ, և կան խնդիրներ, աշխարհն այլևս այնպես չէ, ինչպես կովիդից առաջ էր»,-ասաց Մարկոսյանը։

Այնուամենայնիվ, ՌԴ մեր հայրենակիցները շարունակում են մեկնել հիմնականում արտագնա աշխատանքի։ Մարկոսյանի խոսքով՝ միամտություն կլիներ սպասել, որ միանգամից կգան կթողնեն տուն-տեղ աշխատանք․

«Այդպես միանգամից չի լինում, և հաշվի առնենք, որ ՌԴ-ում, ի տարբերություն տարեսկզբի, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, երկնիշ տնտեսական անկման մասին էին խոսում, բայց 2,3 տոկոս անկում է գրանցվել, այսինքն՝ նախատեսվածից քիչ էր անկումը։ Բնականաբար, երկողներ եղան, բայց այնպես չէ, որ մենք շատ մեծ հոսք տեսանք մեր հայրենակիցիների կողմից»,-ասաց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում