Saturday, 11 05 2024
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»

Ութ առաջնախաղ, միջազգային փառատոններին մասնակցություն. Կոմեդիայի թատրոնը ներկայացրեց 2023-ի ծրագրերը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար 2022 թվականը հաջողված տարի է եղել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ նախորդ տարի ունեցել են 9 առաջնախաղ: Սա այն արդյունքն է, որը երկար ժամանակ չեն ունեցել: Ի սկզբանե նախատեսված է եղել ունենալ 4 առաջնախաղ, սակայն բազմակողմանի աշխատանքի արդյունքում կարողացել են հանդիսատեսի դատին հանձնել հարուստ խաղացանկ:

«Տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, ունեցել ենք 196 ներկայացում, ավելի քան 160 հազար հանդիսատես: Այս ակտիվությունը գրանցվել է այն դեպքում, երբ նախորդ տարի երկրի սահմաններին տիրող իրավիճակով պայմանավորված մտածում էինք չխաղալու մասին՝ կապված ներկայացումների ժանրային առանձնահատկությունների հետ»,-ասաց Կարո Շահբազյանը:

2022 թվականը թատրոնի համար կարևոր տարի էր նաև տեխնիկական հագեցվածության առումով: Մասնավորապես, կառավարությունը հատկացրել էր ավելի քան 350 մլն դրամ տեխնիկական վերազինման համար: Մոտ 70 մլն դրամի ձեռքբերումներ արդեն կան: Այժմ թատրոնն ունի գովազդային համապատասխան էկրաններ, ժամանակակից սարքավորումներ: Ձայնային և լուսային սարքավորումների մասով անցկացվել է մրցույթ, արդեն կա հաղթող և մինչև տարեվերջ գնումները ավարտված կլինեն:

Ինչ վերաբերում է 2023 թվականի աշխատանքներին, ապա Կարո Շահբազյանը նշեց, որ նախորդ տարվա նշաձողը պահպանելու են: Արդեն նախատեսել են 8 նոր ներկայացնում, որոնց մի մասի հետ կապված փորձերն սկսվել են: Թատրոնի տնօրենը վստահ է, որ առաջնախաղերն ավելին են լինելու, քան նախատեսված է:

«Փետրվարի 25-26-ին կլինի «Բանալի երկուսի համար» ներկայացման պրեմիերան: Բեմադրիչը Անուշ Սարգսյանն է: Երկու օր հետո հանդիսատեսի դատին կհանձնվի «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է: Զուգահեռ հիմա փորձեր են ընթանում և մարտին Սամսոն Ստեփանյանը կհանձնի Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» պիեսի հիման վրա բեմադրվող ներկայացումը»,-ասաց Կարո Շահբազյանը:

Սեպտեմբերին էլ բեմ կբարձրանա «Վեսթսայդյան պատմություններ» ներկայացումը:

Նոր ներկայացումներից բացի նաև հագեցած գրաֆիկ է սպասում միջազգային փառատոններին մասնակցելու առնչությամբ: Մասնավորապես, «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմամբ կմասնակցեն Հունգարիայում մայիսին կայանալիք թատերական միջազգային փառատոնին: Հրավերներ կան նաև ԱՄՆ-ից: Փետրվարի 12-18-ը Միլանի թատերական միջազգային փառատոնին կմասնակցեն «Արքան հրապարակում» ներկայացմամբ: Արդեն հրավեր ունեն հունիսին Կիպրոսում կայանալիք թատերական միջազգային փառատոնին մասնակցելու համար: Ներկայացվելու է «Ներոն և Սենեկա» ներկայացումը:

Փետրվարի 20-25-ը ԱՄԷ-ում կայանալու է թատերական միջազգային կոնգրեսը, որտեղ ներկա են լինելու բազմաթիվ երկրների թատերական փառատոնների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը ևս մասնակցելու է՝ միջազգային կապերն ընդլայնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում