Wednesday, 01 05 2024
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս

Խոչընդոտները հաղթահարված են, Հայաստանն ու Եգիպտոսը համագործակցության մեծ ներուժ ունեն

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին առաջիկա օրերին կայցելի Հայաստան։ Տեղեկությունը հաստատել է   ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը։

«Այցը նախատեսված է, բայց կխուսափեմ այս պահին հստակ օր ասել։ Հստակություն լինելու դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- պարզաբանել է Մարգարյանը։

Եգիպտոսի նախագահի այցը տարածաշրջանային է։ Բացի Հայաստանից, նա կայցելի նաև Ադրբեջան։

Սա Եգիպտոսի նախագահի առաջին այցն է  Հայաստան։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը բազմիցս խոսել է Եգիպտոսի հետ հարաբերությունները քաղաքական և տնտեսական առումով զարգացնելու կարևորության մասին. «Քանի որ  նախատեսվում է Եգիպտոսի նախագահի այցը, պետք է  խոսել հստակ օրակարգի մասին, որը պետք է ձևավորվի Եգիպտոս-Հայաստան հարաբերություններում։ Եգիպտոսի քաղաքական կշռի մասին շատ ենք խոսել. Եգիպտոսն արաբական աշխարհի և ընդհանրապես Հյուսիսային Աֆրիկայի ամենաազդեցիկ երկրներից մեկն է և իր աշխարհագրական դիրքով, մարդկային, ռազմական ու քաղաքական ներուժով ու  ընդհանրապես  ազդեցությամբ շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել նաև Եգիպտոսի ազդեցությունն ու հետաքրքրությունները՝ հատկապես ներկա նախագահի կառավարման շրջանում։  Վստահաբար շատ կարևոր նշանակություն ունի  Եգիպտոսի ազդեցության դերակատարման աճն այն տարածաշրջաններում, որտեղ կա հնարավորություն մեղմելու, օրինակ Թուրքիայի հետ մրցակցությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այդ մրցակցությունը տասնամյակներ շարունակ  ձևավորվել է  արաբական աշխարհում, մուսուլմանական աշխարհում, նաև Եգիպտոս-Թուրքիա մրցակցության համատեքստում.«Եգիպտոսը միաժամանակ մի քանի երկրների հետ տարբեր տարածաշրջաններում մրցակցել է ազդեցության համար՝ դա Թուրքիան է, Իրանը, որոշակիորեն նաև Սաուդյան Արաբիան։ Մեր տարածաշրջանը,ընդհանուր առմամբ, Եգիպտոսի նման քաղաքական  ուղեգծի համար մեծ ներուժ ունեցող տարածաշրջան է։ Մինչև 2020 թվականի 44 օրյա պատերազմը, արցախյան հիմնախնդրի այն ժամանակվա ստատուս-քվոն որոշ չափով խոչընդոտ է եղել նաև Եգիպտոսի համար՝ ավելի ակտիվ դերակատարում ունենալու  այս տարածաշրջանում, հատկապես Հայաստանի հետ համագործակցության տեսանկյունից»։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան  տասնամյակներ շարունակ իրենց քաղաքականությունն արաբա-մուսուլմանական աշխարհի հետ կառուցել են նաև նպատակ ունենալով նրանց քաղաքական ներուժն օգտագործել Հայաստանին մեկուսացնելու տեսանկյունից. «Հիմա, քանի որ որոշակիորեն այդ խոչընդոտները նվազել են, բայց միևնույն ժամանակ շարունակվում են  Թուրքիայի ու Իրանի հետ Եգիպտոսի գլոբալ մրցակցությունը, մեր տարածաշրջանը մեծ ներուժ ունի Եգիպտոսի հետաքրքրությունների համար։ Այսինքն՝ մեզ հնարավոր է ընձեռնվում Հայաստանի ու Եգիպտոսի միջև դրական օրակարգ ձևավորելու տեսանկյունից՝ հատկապես Հայաստանի կողմից, որպեսզի այստեղ խնդրահարույց իրողություններ չառաջանան»։

Խոսելով ուղղությունների մասին, արաբագետն առաջին հերթին առանձնացրեց քաղաքականը.«Հայաստանի ու Եգիպտոսի միջև քաղաքական հարաբերությունները մշտապես  բարձր մակարդակի վրա են եղել՝ եթե հաշվի չառնենք վերջին տասնամյանը՝ 2010-2011 թվականից սկսած, օբյեկտիվ իրողություններ կային «արաբական գարնան» հետևանքով  Եգիպտոսում ներքաղաքական ճգնաժամը։ Բայց դրա հաղթահարելուց հետո  քաղաքական նախկին խոչընդոտները, մեծ հաշվով, վերացել են։ Մեր տարածաշրջանում ևս որոշ խոչընդոտներ ևս օբյեկտիվորեն թուլացել են։ Հաշվի առնելով երկու երկրների նախկինում եղած շատ բարձր մակարդակի քաղաքական, պատմական հնարավորությունները, մշակութային փոխառնչությունները, հայկական համայնքի ներկայությունն ու դրական դերակատարումը Եգիպտոսի կյանքում, մեծ ներուժ կա քաղաքական հարաբերությունների առավել զարգացման համար»։

Երկրորդ կարևոր ուղղությունը, մեր զրուցակցի կարծիքով, տնտեսականն է. «Պետք է հաշվի առնել, որ Եգիպտոսն ամբողջ աֆրիկյան տարածաշրջանում, արաբական աշխարհում ամենամեծ շուկաներից մեկն է։ Ավելի քան հարյուր միլիոնանոց շուկա է, որը դինամիկ աճման հնարավորություն է ընձեռում։ Վերջին տարիներին, եթե նկատել եք, նաև ակտիվացել է Հայաստան-Եգիպտոս հարաբերությունները՝ հատկապես  զբոսաշրջության ոլորտում, ճիշտ է միակողմանի։ Սա հնարավորություն է ստեղծում նաև տնտեսության այլ ուղղությունների ավելի խորացման համար»։

Պետրոսյանի խոսքերով՝ կա շատ մեծ հնարավորություն հայ և եգիպտացի գործարարների միջև համատեղ արտադրություն հիմնելու համար.«Սա շատ կարևոր ուղղություն է։ Ընդ որում՝ փոխադարձ հետաքրքիր, եթե մենք կարողանանք այդ ձևաչափերը ստեղծել ու հիմնավորել։ Մեզ համար սա հնարավորություն է մուտք գործել տարածաշրջանի ամենամեծ շուկաներից մեկը, որը ոչ միայն տեղական առումով է կարևոր, այլև զբոսաշրջային։ Մյուսը՝  ստեղծել Եգիպտոսի համար հնարավորություն Հայաստանի խողովակներով մուտք գործել ԵԱՏՄ-ի շուկա։ Մեր գործարար շրջանակները, ինչու ոչ մեր դիվանագիտական շրջանակները կարող են լուրջ կամուրջ ստեղծել այդ գործարար շրջանակների համար, երկու երկրների բիզնեսմենների համար՝ համատեղ արտադրությունների, համատեղ ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնեսների համար, մուտք գործել մի կողմից աֆրիկյան շուկա, մյուս կողմից՝ եգիպտացի գործարարների համար ԵԱՏՄ շուկա։Այստեղ պարզապես պետք է լավ ուսումնասիրել շուկաները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  ապրանքատեսակները, որպեսզի և՛ երկու շուկաներում պահանջարկ լինի և նաև՛  հնարավոր լինի այդ փոխադրումն իրականացնել։ Հատկապես զբոսաշրջային ուղղության ակտիվացումը, այսինքն՝ շատ պարբերական դարձած չվերթների առկայությունը հնարավորություն է ստեղծում օդային բեռնափոխադրումների համար, որը շատ կարևոր է և պետք է օգտագործել»։

Խոսելով Եգիպտոսի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստման մասին, Արմեն Պետորսյանը կարծիք հայտնեց, որ այստեղ շատ կարևոր  աշխատանք է կատարել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի ջանքերը.«Ընդհանուր առմամբ Եգիպտոսի կողմից ակտիվություն է նկատվում դեսպանի գործունեության մեկնարկից հետո»,-նկատեց նա։

Եզրափակելով արաբագետն առաջարկեց, որ շատ կարևոր կլինի, եթե հնարավորություններ ընձեռնվեն, որպեսզի հայ գործարարները կարողանան մասնակցել Եգիպտոսում տեղի ունեցող տարբեր գործարար համաժողովների ցուցահանդեսներին.«Նմանատիպ միջոցառումների նախձեռնման պարագայում ապահովվի նաև եգիպտացի գործարարների մասնակցություն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում