Tuesday, 07 05 2024
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել

Եթե Արցախի պետնախարարն ասում է, որ բանակցություններ չկան, ուրեմն ինքն էլ պիտի փակուղուց ելք առաջարկի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը

 Պարոն Աթանեսյան, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ: Ռուբեն Վարդանյանն էլ հայտարարում է, որ այս պահին ճանապարհի բացման շուրջ բանակցություններ չկան: Փակուղուց ինչպիսի՞ ելք եք տեսնում:

 -Եթե Արցախի պետական նախարարն ասում է, որ բանակցություններ չկան, ուրեմն ինքն էլ պիտի փակուղուց ելքի առաջարկ ասի։

Այս առումով Արցախում խաղաղապահ զորախմբից ակնկալիքները ինչպիսի՞ն են:

-Մենք ի սկզբանե ՌԴ խաղաղապահ զորախմբից չափազանցված ակնկալիքներ չպետք է ունենայինք։ Եթե պրագմատիկ լինեինք, այսօրվա իրավիճակին չէինք հասնի։

 Բայց արտգործնախարարի պաշտոնակատարը հայտարարում է, որ այս պահին հարվածել ռուս խաղաղապահներին, նշանակում է խեղդամահ անել Արցախը: Հենց այսպիսի հայտարարություններն են խանգարո՞ւմ:

-Իսկ ո՞վ է ռուս խաղաղապահներին հարվածում։ Կարծում եմ՝ նրանք, որ չափազանցված և չարդարացված հույսեր էին կապում նրանց հետ։ Որովհետև հույս կապելու հակառակ երեսը «պահանջատիրությունն» է։ Ես անցյալ տարեսկզբին, երբ Ստեփանակերտում էյֆորիա էր, նույնիսկ դեօկուպացիայի մասին օրենք էին ընդունում, ասել եմ, որ չի կարելի ՌԴ խաղաղապահ զորախմբի թիկունքից պոռոտախոսել, դրանով հենց խաղաղապահներին ենք վնասում, արդյունքում՝ ինքներս մեզ։

Ռուսաստանի լուռ արձագանքը Լաչինի միջանցքի փակ լինելուն մտահոգիչ չէ՞ կամ ՄԱԿ ԱԽում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկման տապալումը Ռուսաստանի կողմից:

-Ես պաշտոնական տեղեկություն չունեմ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը «քննարկումը տապալել է»։ Ինչ վերաբերում է «լուռ արձագանքին»՝ ինչպես դուք եք ձևակերպում, ապա այդ գնահատականը չեմ կիսում։ Խնդիրը չափազանց բարդ և բազմաշերտ է։ Ե՞րբ է ծագել «էկոլոգիական մոնիտորինգի» հարցը, ինչպե՞ս, ինչո՞ւ հենց այս փուլում, ի՞նչ քննարկումներ են եղել, ո՞րն է Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումը, ով ում հետ է համաձայնեցրել Լաչինի միջանցքի նոր երթուղին՝ այս և բազմաթիվ, այս պահին դեռևս հրապարակայնացման չդրվելիք, հարցերի պատասխանն ունե՞նք։ Չունենք։ Երբ կունենա՞նք՝ մի շատ զգալի մասով այդ պատասխաններից է կախված սկզբունքային հանգուցալուծումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում