Wednesday, 22 07 2026
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Ինչով է պայմանավորված Լաչինի միջանցքի հարցով Ռուսաստանի հայերի միության «քար լռությունը»

Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է անարձագանք թողնել Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները: Թե ինչու ակցիաներ չեն անում, Ռուսաստանի հայերի միությունից «Առավոտ»-ին պատասխանել էին. «Ի՞նչ բողոքի ակցիաների մասին է խոսքը, մեզ համար հասկանալի չէ: Մոսկվայում ո՞ւմ դեմ պետք է բողոքի ակցիա անել: Այն բանի դե՞մ, որ ռուս խաղաղապահները ամեն հնարավորը անում են, որպեսզի Ղարաբաղում չվերսկսվեն ռազմական գործողությունները, թե՞ Գազպրոմի, որը հինգ անգամ ավելի ցածր գնով Հայաստանին գազ է մատակարարում, ի համեմատ մյուս երկրների: Այն, այսպես կոչված հայկական գործիչները, որպես կանոն կասկածելի կողմնորոշում ունեցող, և ոչ միայն քաղաքական իմաստով կասկածելի կողմնորոշում, որոնք իբրև թե դժգոհ են հայկական համայնքի գործունեությունից, նույնպիսի սադրիչներ են, ինչպիսիք են ադրբեջանցի «բնապահպանները», որոնք արգելափակել են Կյանքի ճանապարհը: Այդ երկու խմբերն էլ ունեն մեկ ընդհանուր հովանավոր ու լարախաղաց: Ռուսաստանի հայերի միությունը երբեք չի ենթարկվել անբանների ու սադրիչների տրամադրություններին ու չի ենթարկվելու»:

Այս առնչությամբ, ռուսաստանցի հայ փաստաբան, հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.

Այս պահին Ռուսաստանում այնպիսի իրավիճակ է, որ հարցը Ռուսաստանի հայերի միության մեջ չէ, այստեղ հիմա այնպիսին է քաղաքական իրավիճակը, որ փողոցային ցույցերը որևէ կերպ իշխանությունների կողմից չեն ընդունվում որպես փաստարկ կամ ինչ-որ համոզիչ քայլ: Կան այլընտրանքային, իրավական ձևեր, որոնք ավելի են ողջունվում իշխանության կողմից: Կան նամակագրության ձևեր, իրավական ձևեր, հասարակական կլոր սեղաններ կազմակերպելու ձևեր: մենք գալիս ենք եզրակացության, որ ավելի նախընտրելի կլինի, եթե դա լիներ որևէ կլոր սեղանի ձևով, որտեղ Ռուսաստանի հայերի միությունը կարող էր հրավիրել, օրինակ, ադրբեջանական համայնքի կազմակերպություններին: Այդ դեպքում ավելի շատ կլինի պետական և հասարակական ուշադրություն, քան փողոցային ակցիաների դեպքում: Կլոր սեղանի դեպքում կողմերը կարող են հավաքվել, քննարկել հարցեր, իրար լսեն, որոշումներ ընդունեն, և դա դառնա տեղեկատվական առիթ:

Նա հիշեցրեց, որ նախկինում բազմաթիվ անգամներ բողոքի ակցիաներ արվել են, անգամ Ադրբեջանի դեսպանատան դիմաց. «Բայց դա չի գտել ըմբռնում նույնիսկ հայկական համայնքի կողմից: Այստեղ թերահավատություն կա փողոցային ակցիաների արդյունավետության հետ կապված, քանի որ իշխանությունը նման բաներին ուշադրություն չի դարձնում այնպես, ինչպես այլ երկրներում: Բայց այլ ձևեր կան, որոնք ավելի արդյունավետ են ազդեցության առումով»:

Հնչող տեսակետին, որ Ռուսաստանի հայերի միությունն ավելի շատ Ռուսաստանի շահերն է պաշտպանում, քան Հայաստանի, արդյոք այդ առումով մտհոգություններ կան, Ռուբեն Կիրակոսյանն ասաց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Իրենց շատ են քննադատում, դա փաստ է, ես էլ եմ իրենց շատ քննադատել տարբեր առիթներով, հիմա էլ ունեմ քննադատության առիթներ և երբ հարմար պահ է լինում, արտահայտվում եմ: Այդ կազմակերպությունում վաղուց արդեն շատ բաներ պետք է փոխվեն: Այդ կառույցում տասնյակ տարիներ մոտեցումներում ոչինչ չի փոխվում, կադրային փոփոխություններ չեն լինում, և իրենց մոտ չկա հետադարձ կապ հասարակության հետ: Ռուսաստանի հայերի միությունն, իրականում, չի արտահայտում ամբողջ ռուսական համայնքի կարծիքը: Դա համայնքի երևի ինչ-որ մի մասն է, կան նաև այլ կառույցներ: Վատն այն է, որ չկա հայկական կառույցների ընդհանուր միասնական հարթակ, որտեղ բոլորը կմիավորվեին և ինչ-որ որոշումներ կընդունեին: Քանի անգամ փորձեր եղել են այդպիսի հարթակներ ստեղծելու, բայց դրանք ինչ-որ ժամանակ հետո փլուզվում են, անձնական հարցեր են առաջանում, սկսում են հին պատմություններ հիշել: Չկա առողջ մթնոլորտ, որտեղ կարելի է հարցեր քննարկել: Այստեղ կարևոր դեր ունի Հայաստանը, որ կարող էր կազմակերպել համայնքին, բայց Հայաստանը չեմ տեսնում, որ որևէ քայլ անի այդ ուղղությամբ»:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանի հայերի միությունը սպառված է և ցայտուն քայլեր չի անում, Ռուբեն Կիրակոսյանն արձագանքեց. «Ես կարդացի իրենց հայտարարությունը, ինչ-որ հումանիտար ակցիաներ են անում, ինչ-որ օգնություն են ցուցաբերում: Իհարկե, դա հարցի լուծում չէ, քանի որ Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունանում: Դա պարտադիր, բայց բավարար պայման չէ: Մենք պարոն Վարդանյանին էլ ենք իրավական օգնություն առաջարկել, քանի որ իր նկատմամբ էլ սադրանքներ են անում ադրբեջանցիները, ու էլի հետադարձ կապ չկա: Ինձ համար անհասկանալի է մեր էլիտաների գործունեությունը, որոնք հենց սկսում են այդպիսի աշխատանքներ տանել, հետադարձ կապը կորում է, կամ դառնում է ձևական»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում