Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Լաչինի «ռեբուսը» հայկական կողմի համար. բարդ խնդիր

Մարդու իրավունքի Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի հայցադիմումի հիման վրա: Ըստ այդ միջանկյալ միջոցի, Ադրբեջանին պարտավորեցնում են ապահովել առողջապահական  և այլ մարդասիրական կարիքներ ունեցող բնակիչների տեղաշարժի իրավունքը: Ըստ էության, ՄԻԵԴ վճռի «հիմքում» դարձյալ մարդասիրական ասպեկտն է, որն անկասկած այս պահին լինելով չափազանց կարևոր և հրատապ, մարդասիրական ասպեկտը կարող է երկարաժամկետ իմաստով վերածվել քաղաքական ծուղակի, երբ Ադրբեջանը այդ կերպ պարզապես կհասնի Լաչինի միջանցքի «կարգի» փոփոխության: Դա կլինի ըստ էության նոյեմբերի 9-ի համաձայնագրի քաղաքական տրամաբանության առնվազն մասնակի փոփոխություն, ինչին ձգտում է Ադրբեջանը գործնականում ամբողջ հետպատերազմյան ընթացքում: Ըստ էության, այստեղ տեղի է ունենում կամ ծավալվում է արևմտա-ռուսական ուշագրավ դիմակայություն, կամ հնարավոր է ամերիկա-ռուսական, որովհետև ՄԱԿ ԱԽ նիստում երևաց, որ Արևմուտքում կան նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիշողներ՝ օրինակ Ֆրանսիան, և չհիշողներ՝ օրինակ ԱՄՆ:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը դիմում էր Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին, առաջարկելով հետաձգել Արցախի կարգավիճակի հարցն ու անցնել մարդասիրական հարցերի լուծման, ստեղծելու համար միջավայր, որը կապահովեր երկարաժամկետ խաղաղ համակեցություն, այդ կերպ ստեղծելով հետագայի համար կարգավիճակի հարց քննարկելու հնարավորություն: Այդ առաջարկի մեջ դիտվում էր կոնֆլիկտը սառեցնելու ՌԴ շահագրգռություն, այդ կերպ ապահովելով սեփական ռազմական ըստ էության անժամկետ ներկայություն Արցախում՝ խաղաղապահ մանդատի տեսքով, միաժամանակ նաև կառավարման լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի հանդեպ:

Այսօր, Լաչինի միջանցքի կարգավիճակի շուրջ ճգնժամը, որ առաջացրել է Բաքուն, հարցը բերում է հենց մարդասիրական շեշտադրումների դաշտ և թվում է, որ դա այն է, ինչ ուզում էր և ուզում է Ռուսաստանը: Սակայն, դա երևի թե այդքան էլ միարժեք  չէ, որովհետև Ռուսաստանը հազիվ թե ուզում էր մարդասիրական հարցերի շուրջ գործակցությունը կառուցել Լաչինի միջանցքի կարգավիճակը «փոխելու» տրամաբանությամբ: Որովհետև դա փոխում է իրադրության ամբողջ քաղաքական համատեքստը, իսկ մարդասիրական հարցերն այդուհանդերձ տարբեր լույսի ներքո են հայտնվում քաղաքական համատեքստի տարբերության պայմաններում: Լաչինի միջանցքի կարգավիճակի դե ֆակտո փոփոխության գործընթացը՝ մարդասիրական հարցերի շեշտադրման միջոցով, կարող է հանգեցնել համատեքստի փոփոխության, որն իր հերթին կնշանակի ՌԴ խաղաղապահ առաքելության հիմքի չեզոքացում: Երբ ՌԴ պարբերաբար հայտարարում է, որ խաղաղապահները երկու կողմի հետ բանակցում են ճանապարհը բացելու համար, ըստ ամենայնի դրա հիմքում այն է, որ ճանապարհը բացվի ոչ միայն զուտ մարդասիրական ասպեկտով, այլ այն ամբողջական ռազմա-քաղաքական, որ առկա է նոյեմբերի 9-ի համաձայնագրում: Իրավիճակն այդ իմաստով ծուղակային է նաև ՌԴ համար:

Դա ամենևին չի նշանակում, թե վաղն ևեթ Ադրբեջանը միջազգային այլ դերակատարների աջակցությամբ դուրս կհրավիրի Ռուսաստանին, բայց Մոսկվան կկորցնի ոտքի տակի «քաղաքական հողը», ինչը կլինի ստրատեգիական շոշափելի կորուստ, որի տակտիկական հետևանքը Մոսկվայի համար կդառնա անկառավարելի: Իսկ դա վտանգավոր է: Իհարկե որևէ կերպ բացառված չէ, որ Ռուսաստանը որոշի չդիմադրել և ընտրի տակտիկական նահանջի, ու ավելի շուտ խանգարելու տարբերակը: Կամ, փնտրի ծուղակից դուրս գալու այլ հնարավորություն: Իրողություններն այնպիսին են, որ երկու դեպքում էլ ՌԴ-ն այդ ծուղակից փորձելու է դուրս գալ ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ առճակատման, այլ հակառակը՝ գործակցության միջոցով, ինչպես արել և անում է: Այստեղ է բարդ ռեբուսը, որի լուծումը պետք է գտնի հայկական կողմն առանց որևէ զգայականության, քանի որ սեղանին ոչ թե որևէ մեկին ռեգիոնում պահել-չպահելու, այլ Արցախը ոչ միայն հայկական, այլև քաղաքական պահելու բարդ խնդիրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում