Tuesday, 30 04 2024
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ

Մոլդովան հրաժարվեց ռուսական հեռուստաալիքներից, ի՞նչն է խանգարում Հայաստանին

Մոլդովան դադարեցնում է ռուսական և ռուսամետ հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս որոշումը կայացրել է Մոլդովայի կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողովը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից գրեթե անմիջապես հետո երկրում արտակարգ դրություն է մտցվել։ Հեռուստաալիքների արտոնագրերը կասեցվել են «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ոչ ճիշտ լուսաբանման համար» ձևակերպմամբ, արտակարգ դրության ընթացքում։

Մոլդովան նաև ձեռք է բերել կարճաժամկետ էներգետիկ համաձայնագիր, որը Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկին կօգնի ազատվել ռուսական բնական գազից կախվածությունից։ Այդ մասին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։2,5 միլիոն բնակչությամբ նախկին խորհրդային հանրապետությունը, որը բախվում է աճող ինֆլյացիայի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ավանդաբար մեծապես կախված է եղել ռուսական գազից:

Սակայն փոխվարչապետ Անդրեյ Սպինուն ասել է, որ «Մոլդովագազ» պետական գազային ընկերությունն այս ամիս 100 միլիոն խորանարդ մետր գազ կգնի ներքին մատակարար «Էներգոկոմ»-ից: Սա կլինի առաջին դեպքը, երբ Մոլդովան Ռուսաստանից գնած գազ չի սպառում, գրել է նա իր Telegram-ալիքում։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ վերը նշվածը Մոլդովայի համար  քաղաքակրթական և ռազմաքաղաքկան որոշում է. «Հասկանալի է, որ խնդիրը միայն  հեռուստացույցը կամ ռուսերեն լեզուն չէ։ Սա  նշանակում է գաղութային կախվածությունից հրաժարվելու գործընթաց, որը սկսվեց Մայա Սանդուի հաղթանակով։ Սա սգո պսակ է Ռուսաստանի ազեցության վրա։ Կարծում եմ, որ դա համընկավ այն փաստի հետ, որը  երաշխավորեց Մոլդովայի էներգետիկ անկախությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝ ինչպես  մեր, այնպես էլ Մոլդովայի դեպքում, գործել է ռուսական սպառնալիքը՝ գազն ու հոսանքը անջատելը, սակայն  Մոլդովան՝ ի տարբերություն Հայաստանի,  ստացավ ուղիղ  ֆինանսական, տեխնոլոգիական աջակցություն, որովհետև Մայա Սանդուն հայտարարեց իր եվրոպական  ուղղվածության մասին. «Մոլդովայի  հասարակությունը երկու-երեք ընտրությունների ընթացքում ընդգծեց իր եվրոպական  նկրտումները, այսինքն Քիշնևից ուղիղ  օգնության կանչ լսվեց։ Սա այն է, ինչ մենք կոչ ենք անում մեր իշխանություններին ու ՀՀ  վարչապետին։ Բյուզանդական երկիմաստության, կեղծավորության ժամանակն անցել է. Հայաստանը պարտավոր է  ուղիղ, ակնհայտ ու ազնիվ հայտարարությունների միջոցով ընդծել իր եվրոպական քաղաքակրթության ընտրությունը։ Ամենաճիշտ, հարմար ժամանակը հենց հիմա է: Տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է Եվրոպայի հետ էներգետիկ դաշինք կնքել, իսկ մենք չենք կարող  հակազդել  միայն այն պատճառով, որ չենք համարձակվում հայտարարություններ անել, որոնք մեզ դուրս  կբերեն  ռուսական ազդեցության ճիրանից»,-նկատեց մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ Խզմալյանն ասաց՝ անգամ ոչ միայն ռուսական ալիքները, հայկական ալիքները  ևս օգտվում են հիմնականում ռուսական տեղեկատվտությունից, լուրերը ռուսերենից թարգմանություններ են.«Դա էլ գալիս է նրանից, որ  խմբագիրները, լրագրողները՝ անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի իմացություն չունեն  և բավարարվում են ռուսական կեղծիքներով։ Սա նույնպես քաղաքակրթական խնդիր է։ Լրատվությունը պատերազմի հզոր զենք է։ Եվ մեզ այսօր խիստ անհրաժեշտ է  հրաժարվել ռուսական ալիքներից ու փակել ազգի թունավորման ալիքները»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են դա անել. «Եթե չանեն իրենք, կանեն ուրիշները։ Մենք  ևս պատրաստ ենք, ամեն առիթով այդ պահանջը դնում ենք կառավարության ու իշխանության առջև»,-եզրափակեց Խզմալյանը։

Ի դեպ՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն իր երկրի տարածքում արգելելու որոշում ունի նաև Ղազախստանը։ Սույն թվականի հոկտեմբերի 5-ից «Բիլայն Ղազախստան» ընկերությունը դադարեցրել է  իր հարթակներում ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։ Ըստ այդմ՝ դադարեցվել  է «Дом кино», «Победа», «О!», «Первый канал СНГ», «НТВ МИР», «Карусель International», «Россия-24», «Музыка Первого», «РТР-Планета», «Время: далекое и близкое», «Телекафе», «Поехали», «Дом кино Premium HD», «Бобер», «Россия-К» հեռուստաալիքների հեռարձակումը։

Ընդգծենք նաև, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու կոչով  հանդես են եկել հիմնականում արտախորհրդարանական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները։2020 թվականի հունվարի 29-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարեց, որ հանրային թվային մուլտիպլեքսում գործող արտասահմանյան հեռուստաալիքները սպառնում են Հայաստանի տեղեկատվական ու լեզվական անվտանգությանը:  ՀՌԱՀ նախագահը դա հիմնավորեց նրանով, որ մենք «օտար հեռարձակողի վրա որևէ ազդեցություն չունենք», և եթե, օրինակ, այդ հեռուստաալիքներից մեկի հսկիչ փաթեթը գնի Ադրբեջանը և սկսի հակահայկական քարոզչություն իրականացնել, ՀՌԱՀ-ն այդ դեպքում որևէ իրավասություն չի ունենա քայլեր ձեռնարկել տվյալ հեռուստաընկերության դեմ: Տիգրան Հակոբյանը հատուկ շեշտել էր, որ իր խոսքն ուղղված չէ կոնկրետ ռուսական հեռուստաալիքների դեմ. «Որևէ օտար հեռարձակող, անգամ ամենամոտ երկրից, հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի»,- ասել էր նա: Սակայն առ այսօր հայ հեռուստադիտողն ազատված չէ ռուսական հեռուստաալիքներով հնչող բացահայտ հակահայկական քարոզչությունից։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում