Saturday, 18 07 2026
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը

Բաքուն գցում է Ռուսաստանին, Ռուսաստանը «գցում» է Հայաստանին ու Արցախին. փակ շրջան

Բաքուն ցանկանում է հեղինակազրկել ՌԴ խաղաղապահ առաքելությունը: Այս միտքը հնարավոր է լսել պարբերաբար և այն առատորեն շրջանառվում է նաև Լաչինի միջանցքի արգելափակման այս օրերին: Այն հնչեցնում են նաև Արցախի ղեկավարության ներկայացուցիչներ, ՌԴ պատգամավորներ, տարբեր փորձագիտական և հասարակական շրջանակներ: Բաքուն իհարկե կարող է անել այդ փորձը, այդ կերպ ձգտելով լուծել մի շարք  հարցեր, այդ թվում նաև ՌԴ հետ հարաբերությունում:

Գլխավոր խնդիրը այստեղ այն է, թե ի՞նչ կարող է անել Ռուսաստանը այդ խաղաղապահ մանդատի հեղինակազրկում թույլ չտալու համար: Եթե Ռուսաստանի խաղաղապահ մանդատի հեղինակությունը Բաքվի ձեռքում է ու այն պարբերաբար դառնալու է խաղալիք, իսկ դրա հետևանքը իր վրա զգալու է Արցախի ժողովուրդը, ապա պետք է արձանագրել այդ հանգամանքը և Ռուսաստանն էլ պետք է միանա Հայաստանին և բարձրաձայնի ռեգիոն միջազգային խաղաղապահ մանդատ տեղակայելու հարցը, այդ կերպ փրկելով սեփական հեղինակությունը:

Քաղաքական, աշխարհաքաղաքական առկա իրողությունների պարագայում դա իհարկե հնչում է շատ պարզունակ, սակայն պետք է խոստովանել, որ խաղաղապահ ռուսական մանդատի հեղինակությունը բավականին թանկ է արժենում Արցախի համար, իսկ որոշակի իմաստով էլ նաև Հայաստանի համար: Բայց, ռուսական խաղաղապահ մանդատի հեղինակազրկումը այն է, ինչ փորձում է ոչ միայն Ադրբեջանը, այլ որի փորձը անկասկած կբավարարի նաև ռեգիոնի հանդեպ հետաքրքրություններ ցուցաբերող այլ դերակատարների քիմքը: Այդպիսով ստացվում է, որ Բաքուն գցում է խաղաղապահների վարկը, իսկ Ռուսաստանն այդ վարկը «փրկելու» համար «գցում» է Հայաստանին կամ Արցախին:

Մեծ հաշվով աշխատում է այդ բանաձևը, որից սեփական օգուտ այս կամ այն չափով քաղում են գործնականում բոլորը, բացի Հայաստանից ու Արցախից: Իսկ ի՞նչ անեն Հայաստանն ու Արցախը, բանաձևի այդ վտանգավոր «ցիկլի» կրկնություններից խուսափելու համար: Հայաստանում խիստ տարածված է այդ հարցի պատասխանը այն ուղղություններում փնտրելը, որտեղ հենց առկա է ռուսական մանդատի վարկաբեկման շահագրգռություն, հետևաբար, չնայած հայտարարություններին, բավականին թույլ, գրեթե զրոյական է լինելու Ադրբեջանին կանգնեցնելու ցանկությունը: Ադրբեջանի մոտ էլ զրոյական է լինելու ռուսական մանդատն այլով փոխելու ցանկությունը, քանի որ այլ մանդատ վարկաբեկելը լինելու է զգալիորեն ոչ շահեկան և դժվար, մի շարք պատճառներով: Ուրեմն, ո՞րն է ելքը մեզ համար:

Անկասկած է, որ պետք է փնտրել ելքի նոր ուղղություն, ընդ որում հասկանալով, արձանագրելով, որ դա պահանջելու է շատ խորը և ինստիտուցիոնալ աշխատանք: Մեզանում անգամ ելքի փնտրտուքի մեթոդաբանական բանաձևերի հարցում ռացիոնալ որոշումների և արձանագրման հարց կա, ուր մնաց ելքի բովանդակության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում