Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Վրաստանին դիմել են Կովկասում «երկրորդ ճակատ» բացելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային, քանի որ չի ցանկանում լինել հակամարտության կողմ: Վրաստանի վարչապետն արել է նաև հայտարարություն, որը հնարավոր է գնահատել անգամ սենսացիոն: Նրա խոսքով՝  Ռուսաստանի Դաշնության դեմ «երկրորդ ճակատ» բացելու խնդրանքներ են եղել՝ բաց և փակ դռների հետևում, սակայն Վրաստանի իշխանությունը դրան չեն համաձայնի։ Ո՞վ կամ ովքե՞ր են դիմել Վրաստանին բաց և փակ ռեժիմում, որպեսզի բացվի «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ: Ո՞ր երկրի և որ՞ պաշտոնյայի կամ պաշտոնյաների, կամ «սուրհանդակների» մասին է խոսքը և որքան է ըստ այդմ այդ խոսքը լուրջ ահազանգի մասին: Լուրջ ահազանգի այն առումով, որ, եթե կա «երկրորդ ճակատի» իրական մտադրություն կամ «պահանջարկ», այնքան, որ այն կարող են թե փակ, թե բաց տեքստով հասցեագրել Թբիլիսիին, ապա որևէ կերպ չի բացառվում, որ այն գոյություն ունի նաև այսօր: Իհարկե, թե Կովկասի, թե Հայաստանի համար մեծ նշանակություն ունի այն, որ Վրաստանը չի ցանկանում դառնալ հակամարտության կողմ:

Բանն այն է, որ խոսքը միայն առերևույթ կարող է լինել Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության կամ պատերազմի մասին, քանի որ խորքային առումով խոսքը Արևմուտք-Ռուսաստան հակամարտության կամ պատերազմի մասին է, և այդ պատերազմի գիծն այսօր Կովկասով չի անցնում զգալիորեն նաև հենց այն պատճառով, որ Վրաստանը չի ուզում դառնալ հակամարտության կողմ: Միևնույն ժամանակ սակայն, ողջ հարցը այն է, որ Վրաստանին «դիմածները» կարող են դիտարկել նաև «երկրորդ ճակատը» այլ «կետում» բացելու հնարավորություն կամ տարբերակ:

Իսկ այլ կետը, որտեղ կա ՌԴ դեմ երկրորդ ճակատի բավականին պարարտ հող, դա հայ-ադրբեջանական հակամարտությունն է, ղարաբաղյան խնդիրը: Ահա այս հանգամանքն է, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը, թե դիմողներ եղել են, դարձնում է հույժ կարևոր, և էական է դարձնում այն, թե ովքեր են այդ «դիմողները», որքանով են նրանք լուրջ դերակատար և ինչ ազդեցություն կամ ներգրավվածություն ունեն կովկասյան իրողություններում: Իհարկե միամտություն է մտածել, թե Վրաստանի վարչապետը կարող է բաց պատասխանել այդ հարցերին, սակայն բոլոր դեպքերում, իրավիճակը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-վրացական կոմունիկացիայի ինտենսիվության չափազանց մեծ կարևորությունը, միևնույն ժամանակ նաև մատնանշում այն խնդիրներն ու շերտերը, որոնք պետք է լինեն Հայաստանի հանրության, հասարակական-քաղաքական դաշտի ուշադրության ու զննության առարկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում