Wednesday, 01 05 2024
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լե Լանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա են ուղղել՝ կապված նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձեւի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նրա ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքին, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված բանաձևը, ինչպես նաև նոյեմբերի 15-ին Սենատում ընդունված բանաձևը «Ֆրանսիայի հերթական սադրանքն են Ադրբեջանի դեմ»։ 

Ադրբեջանական կողմը նշել է, որ «այս բանաձևը, ինչպես բաև Ֆրանսիայի մի շարք այլ քայլերով փորձ է արվում հարված հասցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ բանաձևի լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց են տվել, որ «այս բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ այս երկիրը չի կարող արդար և չեզոք միջնորդի դերում հանդես գալ»։

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Փարիզն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներին և, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նա հավելել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը կփոխանցի ֆրանսիացի պաշտոնյաներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում