Tuesday, 30 04 2024
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Հայաստանի սահմանադրական «դիլեման». չպահպանելը լինելու է ավելի բարդ

Հայաստանում Սահմանադրոության փոփոխության թեմայով քննարկումների առանցքային հարցերից մեկը դիտվում է կառավարման մոդելի փոփոխության խնդիրը՝ խորհրդարանականից վերադարձը նախագահական կամ կիսանախագահական մոդելի: Ըստ էության, Հայաստանում կիսանախագահական մոդելն էլ ձեւով լինելով այդպիսին, դե ֆակտո եղել է նախագահական, ինչը անկասկած պայմանավորված է թե հանրային մտահայեցողության առանձնահատկություններով, թե քաղաքական ավանդույթների, մշակույթի եւ ինստիտուցիոնալ անկատարության խնդիրներով:

Հայաստանը 1995 թվականի Սահմանադրությամբ թեւակոխեց ուժեղ նախագահական իշխանության փուլ, որը մասնակի թուլացվեց, այսպես ասած կիսանախագահական մոդելի բերվեց 2005 թվականի Սահմանադրությամբ: Այդ հանգամանքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով:  Ընդհանուր առմամբ, այդ տրանսֆորմացիան թելադրված էր ներիշխանական բարդ իրադրությամբ, որը բավականին թեժացել էր 2003 թվականի նախագահի ընտրությունից հետո: Այդ ընտրությունը անցավ ոչ միայն իշխանություն-ընդդիմություն թեժ դիմակայությամբ, այլ նաեւ իշխանության ներսում եղած բևեռների եւ թեւերի սուր հարաբերությամբ, ընդհուպ հաշիվների լուրջ պարզաբանման գործընթացներով:

Անկասկած էր, որ իշխանությունը միատարր չէ, հետեւաբար այդ միատարրությունը պահպանելու փորձը բերելու էր առավել վտանգավոր իրավիճակի եւ կառավարող համակարգը նախընտրեց գնալ այնպիսի սահմանադրական կարգավորման, որը կապահովեր բազմակենտրոն իշխանության երաշխիքների մեխանիզմ, ուժեղացնելով խորհրդարանի դերը: Սրան զուգահեռ, Ռոբերտ Քոչարյանը, որ նախագահում էր Հայաստանն ու համակարգը, ակնկալում էր այդ մոդելով ապահովել 2008  թվականից հետո իշխանությունը պահպանելու հնարավորություն, չմնալով նախագահ, ստեղծելով վարչապետ նշանակվելու հնարավորություն, հետո գուցե նախագահի պաշտոնին վերադարձի մտադրությամբ: Գործնականում Պուտին-Մեդվեդեւ մոդելի օրինակով:

Գաղտնիք չէ, որ հայաստանյան «մեդվեդեւի» դերում երկրորդ նախագահը տեսնում էր Վարդան Օսկանյանին: Սերժ Սարգսյանը սակայն հենց ՌԴ օժանդակությամբ կանխեց այդ ծրագիրը, առաջ տալով իրենը, ինչն առավել «համահունչ» էր Ռուսաստանի ծրագրերին: Այդ մասին առիթ եղել է գրելու, խոսելու, եւ գուցե կլինեն նոր առիթներ: Վերադառնալով մոդելային թեմային, Սերժ Սարգսյանը 20015 թվականին նախաձեռնեց մոդելի նոր փոփոխություն՝ անցում խորհրդարանականի: Այդ փոփոխությունը Հայաստանում դիտարկվեց զուտ այն տրամաբանության ներքո, որ Սերժ Սարգսյանն ուզում է հավերժացնել իր իշխանությունը եւ միշտ մնալ վարչապետ: Գործնականում սակայն, խնդիրները ունեին բոլորովին այլ խորություն եւ բնույթ: Դա չի նշանակում, որ Սարգսյանը չուներ իշխանությունը պահելու մտադրություն: Սակայն, այդօրինակ հարցերում միշտ առավել զորեղ են այլ հանգամանքներ, քանի որ Հայաստանը ռեսուրսային առումով չունի այն ներուժը, որ որեւէ մեկը ունենա զուտ անձնական մղումներով իշխանությունը ցմահ պահելու կամ միապետի տրամաբանությամբ տնօրինելու հնարավորություն:

Սերժ Սարգսյանին մոդելի փոփոխության «մղում» էր նաեւ քաղաքական իրավիճակը թե երկրի ներսում, ներհամակարգային ճաքերը, իշխանության մեջ սրվող հակասությունները, ռեսուրսների սպառումն ու «քավության նոխազի»  ռիսկի բազմապատկումը, եւ թե արտաքին մարտահրավերները՝ մասնավորապես աշխարհում խորացող բեվեռային դիմակայությունն ու այդ համատեքստում «ճզմվող» արցախյան խնդիրը ու Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Սարգսյանը ակնկալում էր, որ խորհրդարանական կառավարման մոդելը մի կողմից թույլ կտա մեղմել ներիշխանական լիցքերի կուտակումը, մյուս կողմից Հայաստանը կօժտի հավելյալ ճկունությամբ՝ արտաքին դաշտում, քանի որ առաջննային մանդատի կրողն արդեն ոչ թե մեկ մարդ էր, այլ առնվազն 131-ը, այն էլ ոչ միայն իշխանական կարգավիճակով:

Սակայն, Ռուսաստանը, որ Սերժ Սարգսյանի ծրագրին օժանդակել էր 2008  թվականին, թույլ չտվեց նրան ամբողջապես կառուցել արդեն 2018-ի ծրագիրը, գործնականում նույն այն պատճառներով, ինչի համար աջակցել էր նրան 2008-ին: Այդ հանգամանքին էլ անդրադառնալու առիթներ եղել են ու կլինեն, ըստ այդմ այժմ մնամ մոդելի շրջանակում: Թե ներքին, թե արտաքին իրողություններն ու մարտահրավերները ոչ միայն սկզբունքորեն չեն փոխվել, այլ ուժգնացել են, հետեւաբար Հայաստանի ճկունությունը շարունակում է լինել գերխնդիր, իսկ այդ ճկունությունն ապահովելու համար պետք է ոչ թե մեկ անձի, մեկ գործչի, մեկ ֆիգուրի քաղաքական համակարգ՝ ինչպիսին Հայաստանում դառնում է որեւէ նախագահական կամ կիսանախագահական համակարգ, այլ բազմակենտրոն, որի նվազագույն հնարավորություն ստեղծում է խորհրդարանական կառավարման մոդելը: Իհարկե, կա այդ հնարավորությունն օգտագործելու հմտության, կարողության հարցը: Բայց, այդ հարցը լուծելու նոր փորձի համար Հայաստանը պետք է պահպանի այդ հնարավորությունը, այսինքն խորհրդարանական մոդելը: Դա չի լինելու հեշտ, բայց թերեւս առավել բարդ է լինելու այն չպահպանելու պարագայում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում