Tuesday, 30 04 2024
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է

Ռուս-թուրքական հերթական մերձեցում․ եթե Թուրքիան ՌԴ-ին թույլ տա իր երկիրը վերածել ցորենի շտեմարանի՝ կենթարկվի արևմտյան պատժամիջոցների

Թուրքական ԶԼՄ-ները  հայտնում են, որ Ռուսաստանը սկսել է Թուրքիայում ցորենի խոշոր պահեստներ փնտրել և նախատեսում է Թուրքիան վերածել ցորենի կենտրոնի։ Կան ամբողջ արտադրանքը Թուրքիայում պահելու և այստեղից տարածելու պլաններ․ «Դա մեծ որոշում կլինի մեր երկրի համար»։

Ավելի վաղ, Պուտինն Էրդողանին առաջարկել էր գազային հաբ ստեղծել Թուրքիայում և դեպի Եվրոպա ռուսական գազային հոսքերը վերաուղղել Թուրքիայի միջոցով։ Թուրքիան ընդունել է առաջարկը, աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Այսպիսով, Պուտինը Թուրքիայի տնօրինությանն է հանձնում Ռուսաստանի ռազմավարական երկու ոլորտները՝ էներգակիրներն ու ցորենը։ Մինչ այդ, թուրքական ընկերություններին են տրվել ՌԴ-ից հեռացած արևմտյան ընկերությունների տեղերը։ Թուրքիան ներկայում Ռուսաստանի «ներմուծման փոխարինման» գլխավոր շահառուներից է, Մոսկվան Անկարայի միջոցով ձևավորում է գորշ սխեմաներ պատժամիջոցները շրջանցելու նպատակով։

Պուտին-Էրդողան պակտի շրջանակում այս առատ նվերները Թուրքիայի և անձամբ Էրդողանի միջազգային ու ներքին կշիռը մեծացնելու նպատակ ունեն, Արևմուտքի դեմ Կրեմլի էներգետիկ ու մթերային շանտաժի շրջանակում։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ եթե Թուրքիան թույլ տա իր երկիրը դարձնել ցորենի շտեմարան, ապա կենթարկվի ամերիկյան պատժամիջոցների․ «Այսինքն՝ այն նույն պատժամիջոցները, որ կիրառվում են Պուտինի դեմ՝ կկիրառվեն  նաև Էրդողանի, հետևաբար Թուրքիայի դեմ։ Որքան գիտեմ՝ Պուտինը հրաժարվել էր հացահատիկի  միջանցքից, այն նույն օրը, երբ Սոչիում Պուտինի  նախաձեռնությամբ Փաշինյանը հանդիպեց Ալիևին։ Ռուսաստանը կցանկանար, բայց ինչքանով է դա հնարավոր՝  բարդ է ասել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ԱՄՆ Կոնգրեսում հարց է բարձրացվել, որ Պուտինը կարողանում է Էրդողանի  միջոցով ճեղքել պատժամիջոցները ու դրանց ազդեցությունը թուլացնել։ Առաջարկվում էր պատժամիջոցներ սահմանել նաև Թուրքիայի դեմ․ «Այդպիսի բանաձև արդեն կա։ Հիմա եթե Թուրքիան դիմի այդպիսի քայլի, ես չեմ բացառում, որ ևս կենթարկվի պատժամիջոցների։ԱՄՆ հակառակորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը կտարածվի նաև Թուրքիայի վրա»։

Չաքրյանը նաև նշում է, որ ռուս-թուրքական սիրախաղը նորություն չէ։ Նա հիշեցնում է Էրդողանի հասցեին Պուտինի հնչեցրած գովեստի խոսքերը և նշում՝ յուրաքանչյուր ոք յուրայիններին է սիրում․ «Ինքը բացարձակ հեղինակություն չունի, միջազգայնորեն մեկուսացված է՝ առավելագույնը կարող է Հյուսիսային Կորեա, Չինաստան, Իրան կամ Թուրքիա գնալ։ Իսկ Էրդողանին Եվրոպայում բացարձակ լուրջ չեն ընդունում։ Ասում են՝ Էրդողանի հայտարարություններով ուրախանում է նրա ընտրազանգվածը, իսկ Եվրոպայում նրա վրա ծիծաղում են։ Իսկ ամերիկացիները՝ ունենալով լուրջ հակասություններ Իրանի հետ, նախընտրում են հարաբերվել Թեհրանի ղեկավարության հետ, ոչ թե Էրդողանի։Ասում են՝ Թեհրանը որքան էլ Վաշինգտոնին հակառակվի, կայուն քաղաքականություն է վարում, իսկ Էրդողանն անկանխատեսելի է։ Երբեք չես կարող կանխատեսել, թե  քեզ բարեկամ համարելու հաջորդ օրն ինչպես կվարվի։ Ամերիկացիները դրանից արդեն հոգնել են»։

Թուրքագետը նաև չի կարծում, թե ռուս-թուրքական հերթական մերձեցումը կարող է ընդդեմ Հայաստանի լինել․ «Էրդողանը հիմա ռիսկի չի դիմի, դա մարտահրավերի նման մի բան է։ Էրդողանը հիմա կարող է պատժվել։ Ցեղասպանություն բառն արտասանելու համար, Էրդողանին լրագրողներն օդանավակայանում հարցրեցին՝ այդ հարցը քննարկելու եք ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումների ժամանակ։ Նա էլ պատասխանեց՝ բա էլ ինչու՞ եմ գնում։ Հանդիպման ավարտից հետո լրագրողը նորից հարցրեց՝ հարցը բարձրացրե՞լ եք,  նա էլ պատասխանեց՝ փառք Ալլահին, որ այդ հարցն օրակարգ չմտավ։ Մի շաբաթ էլ քննարկում էին՝ ինչու՞ փառք Ալլահին։ Ուզում եմ ասել, որ Էրդողանը քանի տարի է իրեն կոտորում էր, կամակորություններ էր անում Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ, բայց Շվեդիայի վարչապետն ասաց՝ նրա խնդիրը մեր անդամակցությունը չէ, ուզում է դրանով ամերիկացիներին ստիպի՝ իրեն երկխոսության հրավիրեն, որ Վաշինգտոնում Բայդենն իրեն ընդունի»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում