Friday, 17 07 2026
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է

Խայտառակություն բաց երկնքի տակ (տեսանյութ)

Հայաստանում ուր շրջվում ես, խայտառակություն է: Մեր երկիրն արդեն ոչ այնքան թանգարան է, որքան խայտառակություն բաց երկնքի տակ: Բանակում մարդ են սպանում քիչ է, հիմա էլ սկսել են սպանել ծննդատներում:

Հայաստանյան մամուլում տարածվեց Վայքի ծննդատանը տեղի ունեցած ցնցող դեպքը, երբ ծննդատան ղեկավար կազմի և բժիշկների հանցավոր գործունեության հետևանքով նորածինը մահացել է: Երևի թե հիմա էլ մնում է, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարի, թե դրա մասին խոսողները ջուր են լցնում թշնամու ջրաղացին, իսկ Սերժ Սարգսյանն էլ հարցազրույց տա ու ասի, որ զզվում է ծննդատներին քննադատողներից:

Այս ամենը կարելի էր իհարկե զավեշտալի ընկալել, եթե խոսքը չվերաբերվեր մարդկային կյանքերին: Սա ողբերգություն է, իսկ իրավիճակը և դրան պետական պաշտոնյաների արձագանքը՝ խայտառակություն: Բանակում տեղի ունեցած ողբերգական մի դեպքին հաջորդեց մյուսը, մյուսին՝ էն մյուսը, ու այդպես՝ արդեն մի քանի տասնյակ դեպք, բայց պատասխանատու պաշտոնյաները մեղավորների հետ «հաշիվ մաքրելու» փոխարեն, սկսեցին հաշիվ մաքրել հանցագործությունների դեմ պայքարողների և դրանց մասին բարձրաձայնողների դեմ, ովքեր փորձում էին թույլ չտալ դրանց կոծկումը: Առաջին դեպքը չէ, որ առողջապահական համակարգում բժշկական անփութությունը կամ անտարբերությունը հանգեցնում է հիվանդի կամ նորածնի մահվան: Բայց մահերը փաստորեն շարունակվում են, բժիշկները փաստորեն շարունակում են ի դեմս հիվանդների տեսնել միայն դրամապանակներ:

Եվ, հերթական սարսափելի դեպքը Վայքում: Եթե առաջին դեպքին լինի համարժեք արձագանք, ապա շարունակություններն էլ ավելի սարսափելի չեն լինի: Այդպես է բանակում, այդպես է առողջապահական համակարգում, մյուս բոլոր համակարգերում: Երբ առողջապահության նախարար էր նշանակվում բիզնեսմեն, խոշոր սեփականատեր, մասնավոր հիվանդանոցների տեր Հարություն Քուշկյանը, նրան նշանակողները հանրությանը հավատացնում էին, թե Քուշկյանը լավ մենեջեր է և նաև բժիշկ, հիանալի հիվանդանոցներ է կայացրել, և մասնագետ լինելով էլ՝ նույնը կանի համակարգի հետ: Դժվար է ասել, թե իրականում Քուշկյանը համակարգի հետ ինչ է անում արդեն ավելի քան երեք տարի, բայց որ համակարգը կայանալու փոխարեն համակարգում մարդիկ են մահանում նույն այդ համակարգի բարձիթողի վիճակի, անարխիայի և ամենաթողության հետևանքով, ակնհայտ է: Իսկ Քուշկյանն առայժմ որակյալ բուժսպասարկում է ապահովում միայն հանրապետության երևանաբնակ էլիտար շերտերի համար, կամ նրանց համար, ովքեր պատրաստ են վերջին կոպեկները տալ բժշկվելու համար, թեև դա էլ երաշխիք չէ, որ ամեն ինչ կարող է լավ անցնել, որովհետև մեր առողջապահական համակարգում այսօր արդեն ոչ միայն գրպանի պարունակությանը, այլ սոցիալական կարգավիճակին են նաև նշանակություն տալիս:

Եվ այս համատարած ամենթաթողությունը, անկազմակերպությունն ու անտարբերությունը, երջանիկ բացառություններով, տիրում է բոլոր ոլորտներում:

Կառավարման համատարած ճգնաժամն ու պաշտոնավարման անկենսունակությունը Հայաստանը վեր են ածել խայտառակության: Հայաստանի քաղաքացիների կյանքը հայտնվել է տոտալ վտանգի տակ՝ ֆիզիկական, բարոյական, հոգեբանական վտանգի տակ, և չգիտես, թե այդ վտանգը հատկապես որ ոլորտում և ինչ տեսքով կայցելի քեզ: Մինչդեռ այս խայտառակությանը վերջ դնելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է ընտրություններին նախապատրաստվելով և համակարգերը համատարած կուսակցականացնելով, կոալիցիոն կուսակցությունների թվակազմը ընդլայնելով: Վարչապետը ՀՀԿ-ի համար է կուսակցականացնում համակարգերը, առողջապահության նախարարը համակարգը ԲՀԿ կուսակցական միջոցառումների համար է պահում, ՕԵԿ-ական նախարարները իրենց կուսակցական նպատակներին են ծառայեցնում նախարարական և այլ պաշտոնների իրենց քվոտաները:

Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մենեջմենթի որակական բարելավմանն ուղղված արմատական բարեփոխումների փոխարեն իշխանությունը քամում է հանրապետության վերջին ռեսուրսները՝ քաղաքացուն ամեն քայլափոխի դնելով անմիջական մահվան սպառնալիքի առաջ, մահվան դատապարտելով նաև պետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում