Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սեպտեմբերի 30-ին Ճապոնական ծովում կանցկացնեն համատեղ զինավարժանքներ՝ ամերիկյան Ronald Reagan ավիակրի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել Է ինքնապաշտպանության Ծովային ուժերի շտաբը:
Եռակողմ վարժանքներն անցկացվում են, ինչպես նշվում Է, փոխգործակցության ամրապնդման եւ «ազատ եւ բաց Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակագի իրականացման համար: Բացի ամերիկյան ավիակրից վարժանքներին կմասնակցեն ճապոնական Asahi Էսկադրային ականակիրը, ինչպես նաեւ ամերիկյան USS Chancellorsville հրթիռային հածանավը, USS Barry եւ USS Benfold Էսկադրային ականակիրները, ամերիկյան սուզանավ: Զորավարժությունների ընթացքում պլանավորվում Է սուզանավերի հակազդման մշակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: